Կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության և հարմարվողականության ոլորտում ՀՀ օրենսդրության որոշ հիմնախնդիրներ

Authors

  • Օ․ Գեղամյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.3.064

Keywords:

կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների հարմարվողականություն և խոցելիություն, ջրօգտագործման դրույքաչափ, կենսաբանական մոնիթորինգ, ջրավազանային կառավարման պլան

Abstract

Կլիմայի փոփոխությունը մարդկային հասարակության գոյատևման հիմնական մարտահրավերներից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է և գտնվում է մերձարևադարձային գոտու չորային տարածքում, որտեղ լանդշաֆտային գոտիների և ընդհանրապես էկոհամակարգերի փոփոխությունները, դրանց խոցելիությունն ավելի բարձր են կլիմայի փոփոխությունների դեպքում1 : Կլիմայի փոփոխության ազդեցության ամենաակնառու դրսևորումներից մեկը վերջինիս ազդեցությունն է ջրային ռեսուրսների վրա։ Կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու համար կարևորագույն քայլ է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգի և ջրային ռեսուրսներին վերաբերող հստակ ու լիարժեք իրավակարգավորումների՝ կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության ապահովումը։ Հարմարվողականությունը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների կանխատեսումն է և համապատասխան միջոցառումների ձեռնարկումը՝ վնասները բացառելու կամ առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ: «Հարմարվողականություն» հասկացությունը ենթադրում է նաև կլիմայի փոփոխության հանդեպ խոցելիության նվազեցում2 : Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության կարևորագույն նախապայմանն է, ինչը պետությունից պահանջում է պահպանել նաև ջրի մատչելիության և մարդու՝ ջրային ռեսուրսներին առնչվող կարևորագույն այլ իրավունքներ։

Downloads

Published

2020-12-21

How to Cite

Գեղամյան Օ. (2020). Կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության և հարմարվողականության ոլորտում ՀՀ օրենսդրության որոշ հիմնախնդիրներ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(3 (33), 64–79. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.3.064

Issue

Section

Articles