Ընդդատության ինստիտուտի ընդհանուր բնութագիրը և իրավական կարգավորման մեթոդաբանական հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.052Keywords:
Selected:ընդդատությունRemove ընդդատությունդատարանի իրավասությունRemove դատարանի իրավասությունօրենքի հիման վրա ստեղծված դատարանRemove օրենքի հիման վրա ստեղծված դատարանքրեական դատավարության օրենսգիրք, դատարանի իրավասություն, ընդդատություն, օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քրեական դատավարության օրենսգիրքAbstract
Սույն հոդվածը նվիրված է քրեական դատավարության տեսության և պրակտկիկայի կարևորագույն և միաժամանակ խնդրահարույց հարցերից մեկի՝ ընդդատության ինստիտուտի իրավական կարգավորման մեթոդաբանական հիմնախնդիրների քննարկմանը: Ընդդատությունը, լինելով օրենքի հիման վրա ստեղծված դատարանի որոշման չափանիշներից մեկը, ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ պատշաճ կարգավորված չէ, այն մի դեպքում նույնացվել է դատարանի իրավասություն հասկացությանը, մեկ այլ դեպքում՝ ուղղակի դատարանի օրենսդրական բնորոշմանը և դրանով իսկ առաջացրել մեթոդաբանական բնույթի խնդիրներ: Հիմք ընդունելով ասվածը՝ հեղինակի կողմից քննարկման առարկա են դարձվել՝ դատարանի իրավասություն և ընդդատություն հասկացություններից յուրաքանչյուրի էությունը բնութագրող հատկանիշների, դրանց հարաբերակցության և սահմանազատման հարցերը, որից հետո արվել են կոնկրետ առաջարկություններ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ընդդատության առանձին հարցերի կարգավորման վերաբերյալ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.