Իրավական կանխավարկածի և իրավանորմի հարաբերակցությունը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.070Keywords:
իրավական կանխավարկած իրավական կանխավարկած իրավանորմ իրավանորմ իրավունքի գործիքակազմային տեսություն իրավունքի գործիքակազմային տեսությունիրավական միջոց իրավական միջոցվարքագծի կանոն վարքագծի կանոնքաղաքացիաիրավական նորմ քաղաքացիաիրավական նորմնորմատիվ կարգադրություն նորմատիվ կարգադրությունքաղաքացիաիրավական կանխավարկած քաղաքացիաիրավական կանխավարկածիրավաբանական փաստ իրավաբանական փաստօժանդակ իրավական միջոց օժանդակ իրավական միջոցիրավական համակարգ իրավական համակարգսուբյեկտիվ իրավունքներ և պարտականություններAbstract
Իրավաբանական դոկտրինում իրավական կանխավարկածի և իրավանորմի հարաբերակցության հիմնահարցն ամենևին էլ նոր չէ: Գիտական վեճի առարկա հարցադրումը, որը ձևավորել է երկու տեսակետ, հետևյալն է՝ արդյո՞ք իրավական կանխավարկածն իրավանորմ է, թե՝ ոչ: Մասնավորապես, գիտնականների մի խումբը հակված է իրավական կանխավարկածն իրավանորմի հետ նույնացնելուն, իսկ մյուս խումբը փորձում է հերքել վերջիններիս նույնական լինելը: Այլ կերպ ասած՝ իրավագետները նշված հիմնահարցի շուրջ չեն կարողանում ձևավորել միասնական մոտեցում, որը բնականաբար խոչընդոտում է իրավական կանխավարկածների ճյուղային մոտեցումների միասնականացման ընդհանուր տեսության հայեցակարգի մշակմանը:
Քննարկվող հիմնահարցի վերաբերյալ հեղինակը հարում է այն մոտեցմանը, ըստ որի իրավական կանխավարկածը և իրավանորմը չեն կարող նույնանալ: Ուստի, իրավական կանխավարկածների ճյուղային մոտեցումների միասնականացման ընդհանուր տեսության հայեցակարգի մշակման նպատակով պայմանավորված՝ սույն հոդվածի շրջանակներում հեղինակը նախ անդրադարձել է իրավական կանխավարկածի և իրավանորմի հարաբերակցության հիմնահարցի շուրջ առկա մոտեցումներին, վերջիններիս առավելություններին և թերություններին, այնուհետև իրավունքի գործիքակազմային տեսության շրջանակներում փորձել է լուծել նշված հիմնահարցը. (1) ներկայացվել է իրավանորմի՝ որպես իրավական միջոցի ընդհանուր բնութագիրը, (2) իրավանորմի և իրավական կանխավարկածի տարբերությունները թվարկելով՝ քննարկվել է իրավանորմի և կանխավարկածի՝ որպես օժանդակ իրավական միջոցի հարաբերակցությունը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.