ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.083Keywords:
վճռաբեկ բողոք, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը, վճռաբեկ բողոքը վերադարձնելը, վճռաբեկ բողոքի ընունումը մերժելը, բողոքը բերել, օրենքով սահմանված ժամկետների խախտմամբAbstract
Հոդվածում քննարկվում են վճռաբեկ դատարանի այն լիազորությունները, որոնք վերջինս կրրառում է, երբ ներկայացվում է օրենքի պահանջներին չհամապատասխանող վճռաբեկ բողոք։
Հեղինակը քննարկելով վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելու հետ կապված լիազորությունները՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելը, բողոքն առանց քննության թողնելը եւ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը՝ գաիս է այն եզրակացության, որ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում ամրագրված այս երեք լիազորություններից ամենախնդրահարույցը վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու լիազորությունն է։
Հոդվածում հեղինակը հայտնում է համոզմունք առ այն, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը բողոքաբերի համար կարող է առաջացնել միայն երկու հետևանք. 1. Բողոքաբերը հնարավություն է ստանում որոշակի ժամանակահատվածում շտկել բողոքում առկա թերությունները եւ կրկին ներկայացնել այն; 2. բողոք բերող անձը զրկվում է բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունից: Ըստ գործող իրավակարգավորման՝ այս հետևանքները բողոք ներկայացնողի համար առաջանում են առաջին դեպքում վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշմամբ, երկրորդ դեպքում` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշմամբ: Արդյունքում՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու դեպքում բաց են մնում բողոք բերող անձի համար առաջացող հետևանքների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանին առհասարակ նման լիազորություն վերապահելու նպատակահարմարության հարցերը։ Արդյունքում, հեղինակն առաջարկում է օրենսդրորեն հրաժարվել Վճռաբեկ դատարանի՝ մինչ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը այն առանց քննության թողնելու լիազորությունից՝ հանելով այդ կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերից։ Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու օրենսգրքերով նախատեսված հիմքերից երկուսը`վճռաբեկ բողոք ներկայացնելը օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և դրա վերականգնման մասին միջնորդություն չներկայացնելը /վարչական դատավարության օրենսգիրք/, ինչպես նաև բողոք բերած անձի կողմից բողոքը հետ վերցնելու մասին դիմում ներկայացնելը մինչ վճռաբեկ բողոքի ընդունման մասին վճռաբեկ դատարանի որոշում կայացնելը պետք է սահմանվեն որպես վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք, իսկ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու օրենսգրքերով նախատեսված մնացած հիմքերը՝ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մեժելու հիմք:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.