Բյուջեների կատարման գործընթացի իրավական կարգավորման որոշ հիմնահարցերի վերաբերյալ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.019Keywords:
բյուջե, բյուջեի գործընթաց, բյուջեի կատարում, բյուջեի կատարման կազմակերպում, գանձապետարան, գանձապետական նախնական հսկողությունAbstract
Բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունները թեև բավականաչափ մանրամասն օրենսդրական կարգավորման առարկա են, այդուհանդերձ վերջին ժամանակներում տարբեր հարթակներում քննարկվում և ոչ միշտ են միանշանակ ընկալվում։ Խոսքը, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակներում տեղի ունեցող քննարկումների մասին է[1]: Մի կողմ թողնելով ոչ պակաս հետաքրքիր և ինքնուրույն տեսագործնական նշանակություն ունեցող այն հարցը, թե որքանով է հանձնաժողովի քննության առարկան համահունչ Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովների իրավասությանը ներկայացվող պահանջներին, սույն աշխատանքի շրջանակներում փորձ կարվի բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում բյուջեների կատարման գործընթացի հիմնադրույթները, իսկ ուսումնասիրության արդյունքները կարող են նպաստել խնդրո առարկա հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործմանը։References
http://parliament.am/committees.php?do=show&ID=111230&lang=arm:
Վաղարշյան Ա.Գ. «Պետության և իրավունքի տեսություն-1»։ Դասախոսություններ։ ԵՊՀ-Եր., 2016
Ջանջուղազյան Ա.Ս. «Բյուջեների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում»։ Տնտեսագետ-Եր., 2007
Downloads
Published
2022-12-24
How to Cite
Հարությունյան Հ. (2022). Բյուջեների կատարման գործընթացի իրավական կարգավորման որոշ հիմնահարցերի վերաբերյալ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 1, 19–28. https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.019
Issue
Section
Պետության և իրավունքի տեսություն
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.