Գործատուի նախաձեռնությամբ իր ներկայացուցչի հետ աշխատանքային հարաբերությունների դադարման առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.13.1.003Keywords:
աշխատանքային պայմանագրի լուծումը, գործատուի ներկայացուցիչ, գործատուի նախաձեռնություն, դատական պրակտիկա, բաժնետիրական ընկերություն, աշխատանքային կարգավիճակը, օտարերկրյա և միջազգային փորձAbstract
Ուսումնասիրության թեման նվիրված է գործատուի ներկայացուցչի հետ
աշխատանքային հարաբերությունների դադարման ինստիտուտին։
Գործատուի ներկայացուցչի` որպես աշխատանքային իրավունքի սուբյեկտի հատուկ դերակատարությունը բնութագրում է նրա կարգավիճակի յուրահատկությունը, ուստի նրա հետ հարաբերություններում կիրառվում են աշխատանքային օրենսդրության ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կարգավորումները։ Այս համատեքստում ակնհայտ է, որ, ի տարբերություն կազմակերպության մնացած աշխատողների, գործատուի ներկայացուցչի աշխատանքային իրավական կարգավիճակը դուալիստական բնույթի է, քանի որ մի կողմից նա կնքում է աշխատանքային պայմանագրեր գործատուի անունից կամ, օրինակ, կիրառում կարգապահական ներգործության միջոցներ, իսկ մյուս կողմից կատարում է աշխատանք և ստանում աշխատավարձ։ Հոդվածում ուսումնասիրվել է արտասահմանյան երկրների փորձը, անդրադարձ է կատարվել
դոկտրինալ մոտեցումներին, և ներկայացվել է խնդրի շուրջ առկա ՀՀ դատական պրակտիկան։
Հեղինակներն առաջարկում են օրենսդրորեն կարգավորել նաև գործատուի ներկայացուցչի հետ աշխատանքային հարաբերությունների դադարման առանձնահատկությունները՝ սահմանելով կազմակերպությունների իրավունքը՝ լուծելու գործատուի ներկայացուցչի հետ կնքված աշխատանքային
պայմանագիրը առանց որևէ հիմքի և ցանկացած ժամանակ։
References
Губенко М. И. Особенности правового регулирования труда руководителей
организации: некоторые вопросы теории и практики. // Вестник экономики, права и социологии, 2016, № 1, էջ 120:
Кузнецова В. В. Особенности прекращения трудового договора с руководителем организации: дис. ... канд. юрид. наук. М., 2015, էջ 14:
Друкер П. Эффективный руководитель. М., Манн, Иванов и Фербер, 2012, էջ
, ISB № 978-5- 91657-428, էջ 9։
ՌԴ Սահմանադրական դատարանի 15.03.2005 թ. թիվ 3 որոշում։
http://www.bbc.com/russian/business/2015/01/150122_vert_cap_worst_countries_for_sacking
Нуртдинова А. Ф. Увольнение руководителя организации по пункту 2 статьи
ТК Российской Федерации: коммент. к постановлению Конституционного Суда //
Трудовое право, 2005. № 6, էջ 34-35։
Маврин С. П. Трудовое право в решениях Конституционного Суда РФ //
Правоведение, 2006, № 4, էջ 43:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.