Դատավարական ժամկետների կասեցումը, վերականգնումը և երկարաձգումը քաղաքացիական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.13.1.061Keywords:
դատավարական ժամկետներ, դատավարական գործողություն, միջնորդություն, դատավարական ժամկետների կասեցում, դատավարական ժամկետների վերականգնում, դատավարական ժամկետների երկարաձգումAbstract
Հոդվածում հեղինակը քննարկել և վերլուծել է քաղաքացիական դատավարությունում դատավարական ժամկետների կասեցման, վերականգնման և
երկարաձգման հասկացությունները, դրանց էությունը և առանձնահատկությունները:
Ուսումնասիրելով դատավարական ժամկետների ընթացքի կասեցման
առանձնահատկությունը՝ հոդվածում վեր են հանվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորությունը, դրանց
հատկանիշները և այլն:
Մանրամասն ներկայացվել է դատավարական ժամկետների երկարաձգումը, որը տարբերվում է վերականգնումից: Վերլուծության են ենթարկվել
դատավարական ժամկետների երկարաձգման հասկացությունը և առանձնահատկությունները:
Հիմնավորվել է, որ դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառների գնահատման հիմքում պետք է լինեն իրավական չափանիշներ՝ բացառելով կամային ու չհիմնավորված որևէ մոտեցում: Այդպիսի լիազորությունը
պետք է իրականացվի դատարանի՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում, բոլոր անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով:
References
Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 35-36-րդ կետեր, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, 90-րդ կետ, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57,
Oleksandr Volkov v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 09.01.2013 թվականի վճիռը, կետ 137,
Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի, 1999թ. հոկտեմբերի 28, գանգատ թիվ 28342/95, պարբ. 61,
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը,
Վճռաբեկ դատարանի 2014թ. թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով որոշում,
«Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը,
Гражданский процесс. Под. ред. М.К. Треушникова.,М.։«Статут», 2014, էջ 218,
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.