Իրավական  նորմերի սահմանադրականացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Նարինե Դավթյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.036

Keywords:

` Իրավունքի սահմանադրականացում, Սահմանադրության գերակայություն, սահմանդրականացման գործընթաց, իրավական փորձաքննություն:

Abstract

Հոդվածում ուսումնասիրվել է իրավունքի սահմանադրականացման հիմնախնդիրները  ՀՀ- ում: Հաշվի առնելով, որ իրավունքի  սահմանադրականացումը ժամանակակից սահմանադրականության արդի խնդիրներից է, որը ներկայումս հետաքրքրում է  ոչ միայն սահմանադրական իրավունքի ոլորտի մասնագետներին, այլև իրավունքի այլ ճյուղերի խնդրահարույց հարցերով զբաղվող գիտնականներին, հոդվածում ուսումնասիրվել է  սահմանադրականացման գործընթացը,  ինչը կարևոր նշանակություն ունի Սահմանադրության գերակայությունն երաշխավորելու առումով և  կոչված է ապահովելու նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության պահանջներին:

 Սահմանադրականացման գործընթացն ուսումնասիրվել է  ինստիտուցիոնալ տեսանկյունից `պայմանականորեն այն  դասակարգեով  երկու հիմնական խմբերի:

Առաջինը, դա հանրային ծառայության ոլորտում գործող այն ստորաբաժանումներն են, որոնք օժտված են նորմատիվ իրավական ակտերի նախագծերն իրավական փորձաքննության ենթարկելու իրավասությամբ: Նման փորձաքննության կարևոր նպատակներից է իրավաստեղծ մարմիններին և պաշտոնատար անձանց տրամադրել եզրակացություններ հիշյալ նորմատիվ իրավական ակտրի նախագծերում արտացոլված իրավանորների՝ Սահմանադրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Երկրորդ, ուսումնասիրվել է  2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում իրավական դաշտի սահմանադրականացումն ապահովելու նպատակով սահմանդրական մարմիններին և Սահմանադրական դատարանին վերապահված առանձանահատուկ դերն ու նշանակությունը: Սահմանադրական դատարանը որպես սահմանադրական վերահսկողության մարմին կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը, որն իրականացնում է վերացական և կոնկրետ վերահսկողության շրջանակներում:

Author Biography

Նարինե Դավթյան, Երևանի Պետական համալսարան

իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ

References

Большой юридический словарь / [В. А. Белов и др.]; Под ред. А.Я. Сухарева, В.Е. Крутских. - 2. изд

Авакьян с.А. Конституция России: природа, эволюция, современность М.2000.528.

Кравец И.А Конституционная телеология и основы конституционного строя: научно-практическое издание: Издательские решения,2016.С.8-9 .

Крусс В.И.Конституционализация права: основы теории: монография.М.:Норма: инфа-М2017.240с.

Лексин И.В Конституционное право и конституционный судебный процесс в свете представлений о конституционализации отраслей российского права //3-й Московский юридический форум. X Международная научно-практическая конференция /Кутафинские чтения/: материалы конференции ч 1.М 2016 С .228-229

.Տես` Դանիելյան Գ.Բ. «Իրավական որոշակիության, իրավունքի անալոգիայի (համանմանության) եվ իրավական ակտի մեկնաբանության փոխհարաբերության արդի հիմնախնդիրները» , «Բամբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» Երևան 2016 N2(20)`էջ.3-17

Гаджиев Г.А. Конституционная идентичность и права человекав России// Ученние записки юридического факультетеа. СПб: Фонд «Университет».2017. Вып. 42-43

Downloads

Published

2023-12-14

How to Cite

Դավթյան Ն. (2023). Իրավական  նորմերի սահմանադրականացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(2 (39), 36–43. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.036

Issue

Section

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ