Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը ԽՍՀՄ փլուզման և հետխորհրդային փուլի պետականագոյացման գործընթացում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.044Keywords:
Ծագումնաբանություն, իրավական ծագումնաբանություն, համակարգային հակամարտություններ, մեղք, Սահմանադրություն, սահմանադրաիրավական կարգավորում, իրավունքի գերակայություն, ԽՍՀՄ, աշխարհակարգ, քաղաքակրթությունAbstract
Հետազոտության օբյեկտը հանդիսանում է համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը պետականության հարացույցում՝ իրեն բնորոշ մեթոդաբանական և մեթոդական մոտեցումներով, պետական կառւյցի ձևավորման և կառուցման կառուցակարգերով, որպես փոխգործակցող ինստիտուտների համակարգային համալիր, որոնցով որոշվում է պետական կառավարման կառուցվածքը:
Ուսումնասիրության առարկան նորագույն պատմության մեջ պետականության ձևավորման հիմնական միտումներն են, կառավարման համակարգային ճգնաժամը փլուզման ժամանակաշրջանում, պետականության ձևավորման փաստացի հետագիծն ու կառուցակարգը հետխորհրդային տարածքում և ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համակարգային հակամարտությունների հիմնական պատճառների վերլուծությանը, որոնք պայմանավորված են պետականաշինության կառուցվածքի գործառական մակարդակում բովանդակության և ներդրման ըմբռնման տարբերությամբ՝ առանց պետականագոյացման լեգիտիմության որակականության իրավական մետրիկայի:
Առանձին-առանձին դիտարկվում է սահմանադրական և իրավական կարգավորման համակարգային հակասությունների ծագումը գլոբալ ինտեգրման աճող ծավալի և լիարժեք համակարգային միջազգային իրավունքի շրջանակներում իրավական կարգավորման արդյունավետ վերազգային մակարդակի ծայրահեղ անհրաժեշտության համատեքստում:Աշխատանքի հիմնական եզրակացությունն այն է, որ Համակարգային հակամարտությունների պատճառով իրավունքի գերակայության առաջատար սկզբունքի ընդհանուր ըմբռնման, մեկնաբանման և կիրառման ապահովումը դառնում է ոչ միանշանակ, և անհնար է դառնում միասնական համաշխարհային իրավական հարթության ձևավորումը։Արդյունքում, որպես օբյեկտիվ հետևանք, ինտեգրացիոն գործընթացները համակարգված իրավական դիսցիպլինի բացակայության պայմաններում անցնում են «ինքնորոշման» ռեժիմի՝ փոխարինելով երկարաժամկետ իրավական նորմերի համակարգի վրա հիմնված իրավունքի գերակայության սկզբունքին։
References
Айвазян Вардан, Конфликтогенная природа верховенства права и генезис системных конфликтов конституционно-правового регулирования, Бизнес в законе, экономико-юридический журнал, N 2, г. Москва, 2016 г., стр. 120-127.
Кант И., Критика чистого разума, пер. с нем. Н. Лоского,-Мн.: Литература, 1998, 960 стр.
Конец истории и последний человек / Фрэнсис Фукуяма ; [пер. с англ. М. Б. Левина].: АСТ; Москва; 2015, 259 стр.
Источник https://vk.com/@wpristav-rss-209740668-1293694745
Фуллер Лон А., Мораль права, М., ИРИСЭН, 2007, 308 стр.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.