Իրավակազմավորման փուլի անհրաժեշտության հայեցակարգային հիմնախնդիրները և ՀՀ-ում ներդրման նախադրյալները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.029Keywords:
Նորմաստեղծում, լոբիզմ, ուղեղային կենտրոն, լեգիտիմություն, սոցիալականություն, իրավագիտակցություն, անվտանգության համակարգAbstract
Ուսումնասիրությունը նվիրված է իրավանորմերի որակի բարելավման համար էական ազդեցություն ունեցող հասարակության ներկայացուցիչների կյանքի որակի բարելավման, կենսագործունեության հարմարավետության, իրավագիտակցության զարգացման ճանապարհով ռազմավարական և ծրագրային պետություն ձևավորելու գործընթացի ուսումնասիրությանը: Նպատակի իրագործման տեսանկյունից կարևոր է մշակել և ներդնել այն գործիքակազմն ու բովանդակային առաջարկները, որոնք կհանգեցնեն իրավանորմերի որակի բարելավմանը: Այդ գործում առաջնային է իրավանորմերի ձևավորման գործընթացում հանրային լայն ներգրավվածության ապահովումը, իրական և իրատեսական մեխանիզմների ներդրումը, որոնք կհաշվառեն արտասահմանյան լավագույն փորձը՝ տեղայնացնելով այն տեղական պայմաններին և հասարակական պահանջմունքներին: Հատկապես ուշադրության է արժանի իրավակազմավորումը որպես նորմաստեղծման առաջնային փուլ, որը բովանդակային առումով ոլորտային իրավակարգավորումների վերաբերյալ հանրային պահանջմունքների, կարծիքի, դիրքորոշումների ուսումնասիրության, վերլուծության, գնահատման, հանրային կարծիքի ձևավորման նպատակով հանրության նախապատրաստության, այն է՝ իրավագիտակցության բարձրացման քայլերի ամբողջությունն է: Իրավակազմավորման փուլը տարբեր ձևաչափով և ազդեցության արդյունավետությամբ ու աստիճանով է գործում իրավունքի տարբեր աղբյուրների համատեքստում: Այսպես, անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում իրավական սովորույթը որպես իրավունքի աղբյուր լայնորեն կիրառվում է վարչաիրավական հարաբերությունների, քաղաքացիաիրավական հարաբերություններից՝ գործարար շրջանառության հարաբերություններում: Հարկ է նշել, որ անգլոսաքսոնական իրավական համակարգում իրավակազմավորման փուլի կարևորագույն և լայնորեն կիրառելի գործիք է հանդիսանում նաև լոբիստական կազմակերպությունների գործունեությունը, որոնց գործառնություններն առնչվում են ոչ միայն տարբեր ազգային համայնքների, այլ նաև սոցիալական համայնքների գործունեությանը: Սակայն վերջիններիս գործունեությունն ակտիվորեն համադրվում է նաև ուղեղային կենտրոնների աշխատանքի հետ:
References
Нерсисянц В.С. Проблемы государства и права, М. 1999.( Nersisyants V.S. Problems of state and law, M. 1999)
Петюкова О.Н. Общественная экспертиза законодательства как форма воздействия организаций и государства. Журнал общество и право, 2016.(Petyukova O.N. Public examination of legislation as a form of influence of organizations and the state. Journal of Society and Law, 2016.)
Бахвалов С.В. О проблемах юридической ответственности за надлежащее качество принимаемых законов., научная статья.(Bakhvalov S.V. On the problems of legal responsibility for the proper quality of adopted laws., scientific article)
Ruthers/Fischer/Birk, Rechstheorle, 2018, Rn.938.
Prof Dr Patricia Popelier. A legal perspective on regulatory impact assessments. University of Antwerp.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.