Վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետեվանքները

Authors

  • Կարեն Հակոբյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.079

Keywords:

վարչարարություն, պատշաճ վարչարարություն, կրկնակի վարչարարություն, լսված լինելու իրավունք, վարչական ակտ, մարդու իրավունքների պաշտպանություն, վարչական մարմինների գործունեության արդյունավետություն, հանրային շահ

Abstract

Սույն գիտական հոդվածում համակողմանի ուսումնասիրության են ենթարկվել պատշաճ վարչարարության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկի՝ վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետևանքները։ Նշված ոլորտում առաջացող խնդրահարույց իրավիճակները նկարագրվել են հետևյալ հարցադրումների միջոցով՝ (1) արդյո՞ք վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտումը բոլոր դեպքերում պետք է հանգեցնի այդ խախտմամբ ընդունված վարչական ակտի անվավերությանը, (2) արդյո՞ք վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտմամբ ընդունված վարչական ակտն անվավեր ճանաչվելուց հետո վարչական մարմինը կարող է կրկին կայացնել նույն վարչական ակտը՝ լսված լինելու իրավունքի խախտումը վերացնելու պայմանով։ Նշված հարցադրումների վերլուծության արդյունքում հիմնավորվել է վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետևանքների վերաբերյալ նոր մոտեցումներ ու լուծումներ մշակելու և կիրառելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել, մի կողմից, մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունը, իսկ մյուս կողմից՝ վարչարարության արդյունավետությունն ու հանրային շահի կենսագործումը։

Author Biography

Կարեն Հակոբյան, Երևանի պետական համալսարան

 իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ

References

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (Constitution of the Republic of Armenia) (ընդունվել է 05.07.1995 թվականին, փոփոխվել է 27.11.2005 թվականին և 06.12.2015 թվականին)։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք (Law on Fundamentals of Administrative Action and Administrative Proceedings) (ընդունվել է 18.02.2004 թվականին, ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին)։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր վարչական իրավունք (General Administrative Law of the Republic of Armenia) / խմբ.՝ Հ. Թովմասյան, Օ. Լուխթերհանդթ, Գ. Մուրադյան, Վ. Պողոսյան, Վ. Ռայմերս, Ռ. Ռուբել – Եր.: Բավիղ, 2011:

Itai Rabinovici, “The Right to be Heard in the Charter of Fundamental Rights of the European Union”, European Public Law (18), 2012:

Hanns Peter Nehl, Principles of Administrative Procedure in EC Law, Oxford: Hart Publishing, 1999:

Jürgen Schwarze, European Administrative Law, Sweet and Maxwell, London 1992:

Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):

Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):

Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10․05.2022 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia):

Տիգրան Ղազարյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8884/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․11.2022 թվականի որոշում (Decision of the Court of Cassation of the Republic of Armenia)։

M. M. v Minister for Justice, Equality and Law Reform and Others (C-277/11) գործով Եվրոպական միության դատարանի (The Court of Justice of The European Union) 22.11.2012 թվականի վճիռ:

Jussila v. Finland (73053/01) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.11.2006 թվականի վճիռ:

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Հակոբյան Կ. (2024). Վարչական վարույթում լսված լինելու իրավունքի խախտման իրավաբանական հետեվանքները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 79–90. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.079

Issue

Section

Սահմանադրական իրավունք