Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման առանձին հիմնահարցեր

Authors

  • Արմեն Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.117

Keywords:

մեղադրյալ, կալանավորման նպատակ, հեռակա կալանավորում, փախուստ կանխել, քրեական վարույթին խոչընդոտել, հանցանք կատարելը կանխել, խափանման միջոց

Abstract

Սույն հոդվածում հեղինակը քննարկել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման հիմնահարցերը։ Հիմնվելով նաև միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ հեղինակը հանգել է այն եզրակացության, որ  Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման հարցը քննարկելիս կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման նկատմամբ չի կարող ցուցաբերվել նույնական մոտեցում, ինչ մեղադրյալի մասնակցությամբ խափանման միջոցի կիրառման հարցը լուծելիս։ Այդ համատեքստում հեղինակը ներկայացրել է խնդրո առարկա դեպքում կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման վերաբերյալ իր դիտարկումները: Մասնավորապես, հեղինակը նշել է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի դեպքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս առաջնահերթ անհրաժեշտ է պարզել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված կալանավորման նպատակի համատեքստում գնահատական տալ նրան, թե արդյոք վարույթի նյութերից հնարավոր է ողջամիտ ենթադրություն անել առ այն, որ մեղադրյալը մինչ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը տեղեկացված է եղել (կամ պետք է տեղեկացված լիներ) սկսված (առանձին դեպքերում՝ սկսվելիք) դատավարական գործընթացների մասին․ բացասական պատասխանի դեպքում միջնորդությունը, ըստ հեղինակի, ինքնին ենթակա է մերժման, իսկ դրական պատասխանի պարագայում քրեական վարույթին խոչընդոտելու կամ հանցանք կատարելը կանխելու հավանականության առկայությունը կամ բացակայությունը, հեղինակի կարծիքով, ենթակա է գնահատման մեղադրյալի մասնակցությամբ կալանքի հարցի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերստին քննարկման ժամանակ։

Author Biography

Արմեն Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարան

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր,

ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,

իրավաբանական գիտությունների թեկնածու

References

Գարաբաևն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ,

Վախիտովը և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի` 2017 թվականի հունվարի 31-ի վճիռ,

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշում,

Տիգրան Վահրադյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 գործով որոշում,

Ներսես Շահինյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0120/06/18 գործով որոշում,

Цоколова О. И., Теория и практика задержания, ареста и содержания под стражей в уголовном процессе: Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, М., 2007, էջեր 337-342,

Павлов А.В., Задержание обвиняемого, находящегося в розыске (теоретический и прикладной аспекты): монография, Юрлитинформ, Москва, 2015,

Ս․ Մարաբյան, Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելը որպես հեռակա (մեղադրյալի բացակայությամբ) կալանավորման այլընտրանք ՀՀ քրեական դատավարությունում, «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Երևան, 2019 № 1 (28), 2019, էջեր 59-72,

Ներսես Շահինյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0120/06/18 գործով որոշում,

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշում։

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Հովհաննիսյան Ա. (2024). Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մեղադրյալի կալանավորման նպատակների (հիմքերի) գնահատման առանձին հիմնահարցեր. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 117–123. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.117

Issue

Section

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ