ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Authors

  • Վ. Հովհաննիսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.064

Keywords:

Վճռաբեկ դատարան, իրավունքի նորմերի միատեսակ կիրառում, իրավունքի զարգացում, սահմանադրաիրավական խնդիր, վճռաբեկ վարույթ, վերահսկողական-հսկողական վարույթ, բողոքարկման պայմաններ

Abstract

ՀՀ-ում քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների լիարժեք ու համակողմանի պաշտպանության մասին կարելի է խոսել միայն դատական համակարգի արդյունավետ գործարկման պարագայում, ինչը պետք է ինստիտուցիոնալ և գործառութային մակարդակներով ներառի եռաստիճան դատական համակարգը կազմող ատյաններից յուրաքանչյուրի գործունեության նպատակայնությունն ու խնդիրների իրացվելիությունը։ ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով) 163, 171 և 172 հոդվածներով ոչ միայն սահմանվեց հայրենական դատական համակարգի աստիճանակարգությունը, այլև գործառութային առումով հստակ սահմանազատում մտցվեց յուրաքանչյուր դատական ատյանի գործունեության սահմանադրաիրավական հիմքերի, նպատակների և խնդիրների միջև։ Ընդ որում, այս առումով առանձնացվեցին դատական վերանայման գործառույթ իրականացնող երկու՝ վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ, որոնց գործունեությունը նպատակային և խնդրային առումով էականորեն տարբերվում է միմյանցից։ Եթե վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող հիմնական ատյանն է, ապա, սահմանդրական արդարադատության ոլորտից բացի, բարձրագույն դատական ատյան համարվող Վճռաբեկ դատարանի գործունեությունն ուղղված է՝ 1) օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովմանը և 2) մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտումները վերացնելուն։

Published

2016-04-30

How to Cite

Հովհաննիսյան Վ. (2016). ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ՄԻԱՏԵՍԱԿ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(1(19), 64–75. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.064

Issue

Section

Articles