ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.038Keywords:
Եվրոպական միություն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, ԵՄ դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նախադեպային իրավունք, ԵՄ միացում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ԵՄ դատարանի 2/13 կարծիքAbstract
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ինտեգրացման գործընթացները Արևմտյան Եվրոպայում պատճառ դարձան նոր իրավակարգերի առաջացման: Միջազգային պայմանագրերի հիմքի վրա ձևավորված վերպետական կազմակերպություններն անդամ-պետությունների կողմից օժտվեցին որոշակի իշխանությամբ, իսկ նրանց ինստիտուտները` այդ իշխանության իրացման համար անհրաժեշտ լիազորություններով: Որպես այդպիսի կազմակերպության դասական օրինակ կարելի է դիտարկել Եվրոպական միությունը, որն ունի ինքնիշխան պետությանը բնորոշ տարրեր, այդ թվում նաև՝ ավտոնոմ իրավական համակարգ: ԵՄ իրավակարգն օժտված է բավականին մեծ ինքնուրույնությամբ. ունի իր դատական մարմինները, որոնք կոչված են ապահովելու այդ նոր իրավակարգի պաշտպանությունն ու միատեսակ կիրառումը ինչպես վերպետական, այնպես էլ ներպետական իրավասության սահմաններում: Սակայն վերպետական իրավասությանը փոխանցված ոլորտները կանոնակարգող օրենսդրությունը, ընդունված լինելով վերպետական ինստիտուտների կողմից, այնուամենայնիվ պրակտիկայում կիրառվում և պաշտպանվում է ազգային իրավակիրառող մարմինների, մասնավորապես՝ դատարանների կողմից: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ նույն իրավական կանոնակարգման կիրառումն ու պաշտպանությունը իրականացնում են ինչպես վերպետական դատարանները, այնպես էլ ազգային դատական մարմինները:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2016 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.