ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

Authors

  • Ս. Դիլբանդյան Երևանի Պետական համալսարան
  • Տ. Սուջյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.054

Keywords:

հատուկ պայմաններ, ընդհանուր պայմաններ, վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման կարգի մոդելներ, վճռաբեկ բողոքարկման միջնորդավորված կարգ, հավատարմագրված փաստաբան, հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան

Abstract

Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 404 հոդվածը մինչև օրս թերևս օրենսդրական առավել հաճախակի փոփոխությունների և լրացումների ենթարկված նորմերից է1: Այս հարցում օրենսդրական զարգացումներն առավելապես կապված են վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման անմիջական և միջնորդավորված կարգի զուգակցումների և դրանց անընդհատ հերթափոխերի հետ: Ընդ որում, օրենսդրական կարգավորման պարբերական փոփոխություններին նպաստել են 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները, առանձին օրենսդրական կարգավորումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները: Վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման կարգի օրենսդրական կարգավորման տեսանկյունից ժամանակագրական առումով կարելի է առանձնացնել հետևյալ մոդելները: 1) Օրենսգրքի ընդունումից հետո մինչև 2006 թվականի հուլիսի 16-ը գործող մոդելը, երբ նախատեսված էր օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու անմիջական և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ՝ ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցների՝ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների միջոցով վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգ:

Downloads

Published

2017-09-03

How to Cite

Դիլբանդյան Ս., & Սուջյան Տ. (2017). ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(2 (23), 54–70. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.054

Issue

Section

Articles