Նախագահի իրավական կարգավիճակը ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգում

Authors

  • Վ. Ստեփանյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.017

Keywords:

Սահմանադրություն, խորհրդարանական կառավարում, Հանրապետության նախագահ, իրավական կարգավիճակ, գործառույթներ, լիազորություններ

Abstract

Կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի անցնելու անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ»-ում հիմնավորվում է կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում իշխանությունների բաժանման և հավասարակշռման ոլորտում առկա հիմնախնդիրներով։ Այդ խնդիրների մի զգալի մասի առկայությունը մեկնաբանվում է կիսանախագահական կառավարման համակարգում Հանրապետության նախագահի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով։ Առանձնացվող խնդիրների մեծամասնությունը ուղղակի կամ միջնորդավորված ձևով առնչվում է հատկապես նախագահի իրավական կարգավիճակին։ Հայեցակարգում մասնավորապես նշվում է՝

– Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ոչ միաժամանակյա ընտրությունների պարագայում առաջնային մանդատ ունեցող երկու ինստիտուտները հայտնվում են հանրային վստահության տարբեր մակարդակներում, և խորհրդարանում Հանրապետության Նախագահին հարող մեծամասնության բացակայության պայմաններում և իրավամտածողության ներկա դրսևորումների համատեքստում էապես մեծանում է քաղաքական ճգնաժամի ու առճակատման վտանգը,

– Ազգային ժողովում Հանրապետության նախագահի բացարձակ մեծամասնության1 առկայության և ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը,

– Հանրապետության նախագահի գործառույթների և լիազորությունների միջև ապահովված չէ անհրաժեշտ համամասնականությունը,

– առկա չէ Հանրապետության նախագահ-Ազգային ժողով,

Հանրապետության նախագահ-կառավարություն փոխհարաբերություններում սահմանադրական լիազորությունների հարցով առաջացած վեճերի լուծման հստակ սահմանադրաիրավական կառուցակարգ,

Downloads

Published

2017-12-22

How to Cite

Ստեփանյան Վ. (2017). Նախագահի իրավական կարգավիճակը ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(3 (24), 17–24. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.017

Issue

Section

Articles