ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Authors

  • Գ. Ղազինյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.042

Keywords:

դատական իշխանության անկախություն, Արդարադարտության խորհուրդ, Բարձրագույն դատական խորհուրդ, դատավոր անդամներ, ոչ դատավոր անդամներ, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ նախագահ

Abstract

Իրական ժողովրդավարական և իրավական պետության ձևավորումը անհնար է առանց ուժեղ և անկախ դատական իշխանության։ Դատական իշխանության անկախության և ինքնուրույնության սկզբունքի իրացածության աստիճանը իրավական պետության կայացածության և ժողովրդավարական իրավաքաղաքական ռեժիմի ցուցանիշն է1։ Դատական իշխանության անկախությունն իրապես ժողովրդավարական հասարակության անկյունաքարային հիմքերից մեկն է։ Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության ձևավորման պահանջը կենսական անհրաժեշտություն է դարձնում անկախ դատական իշխանության ամրապնդումը: Այս իրողության վառ ապացույցն է այն, որ մեր երկրում դատաիրավական և մասնավորապես վերջին սահմանադրական բարեփոխումների համատեքստում դատական իշխանության կազմակերպական, գործառութային անկախության ապահովման խնդիրներն առանձնակի ուշադրության են արժանացել: Խնդրի արդիականության մասին է վկայում նաև դատական իշխանության անկախության ամենատարբեր հայեցակետների վերաբերյալ միջազգային հարուստ նյութի առկայությունը:

Downloads

Published

2017-12-22

How to Cite

Ղազինյան Գ. (2017). ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(3 (24), 42–55. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.042

Issue

Section

Articles