ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈԻՅՍԻ ՆԵՐՔՈ

Authors

  • Վ. Հովհաննիսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.067

Keywords:

ողջամիտ ժամկետներ, գործի քննություն, դատաքննություն, գնահատման չափանիշ, արդար դատաքննության իրավունք, իրավունքի խախտում, փոխհատուցման պահանջ

Abstract

Քաղաքացիական դատավարության կարգով սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովում, ինչը երաշխավորվում է հայրենական իրավական համակարգով կանխորոշված ժամանակահատվածում վիճելի նյութական կամ այլ իրավահարաբերությունը կարգավորող դատական ակտի կայացմամբ՝ դրանով իսկ բացառելով անձի քաղաքացիաիրավական վիճակի անորոշությունը, ինչպես նաև գործնականում իրացնելով «իրավական որոշակիության» սկզբունքի հրամայականներն ու պահանջները1։ Ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, արդար դատաքննության իրավունքի գործառական տարր լինելով, նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը2։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի»3 (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6 հոդվածը, ՀՀ Սահմանադրության4 63 հոդվածի 1-ին մասը, արդար դատաքննության իրավունքի բովանդակության մեջ առանձնացնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, իրավական համակարգում այն ապահովելու ուղղակի պարտականություն են սահմանում պետության համար։

Downloads

Published

2017-12-22

How to Cite

Հովհաննիսյան Վ. (2017). ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼՈԻՅՍԻ ՆԵՐՔՈ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(3 (24), 67–76. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.067

Issue

Section

Articles