ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԱՆՑԱՎՈՐ ԿԱՄ ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.25.1.053Keywords:
անչափահաս, հեդոնիզմ, ինքնավերահսկում, հոգեբանական բնութագիր, մոտիվացիա, արժեքային համակարգ, շեղվող վարքագիծ, հանցավոր վարքագիծAbstract
Հանցանք կատարած անձի կրիմինալոգիական բնութագրի ուսումնասիրությունը ենթադրում է նրա ինչպես սոցիալ-ժողովրդագրական, սոցիալ-դերային, այնպես էլ հոգեբանական ենթակառուցվածքների վերլուծություն: Անձի ո՛չ սոցիալական կարգավիճակը, ո՛չ սոցիալական դերերը և ո՛չ էլ հանցավոր վարքագծի դրսևորման պատճառ դարձող օբյեկտիվ կամ սուբյեկտիվ այլ գործոնները չեն կարող հանգեցնել հանցանքի կատարման՝ առանց այդ անձի հոգեկան ոլորտով անցնելու, հոգեբանական կարգավիճակ ձեռք բերելու: Ուստի հանցավոր վարքագծի դրսևորման իրական պատճառները պարզելու համար անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծության ենթարկել հանցանք կատարող անչափահասի սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչը ենթադրում է նրա պահանջմունքների, շահերի, արժեքային կողմնորոշումների, իրավագիտակցության, անձնային բնութագրիչ հատկանիշների ուսումնասիրություն: Մարդու վարքագծի, այդ թվում նաև հանցավոր վարքագծի դրսևորման գործոնների համակարգում առաջատար դերը պատկանում է պահանջմունքներին և շահերին: Հոգեբանությունը պահանջմունքը դիտարկում է որպես անձի ակտիվության աղբյուր, շարժիչ ուժ, որոշակի կարիք, որն արտացոլվելով նրա գիտակցության մեջ, առաջացնում է դրա վերացմանն ուղղված մղում1: Իսկ շահը անձի ներքին վերաբերմունքն է օբյեկտի հանդեպ, որոշակի անձի համար այդ օբյեկտի կենսական կարեվորությունն ու հուզական գրավչությունը2: Պահանջմունքները և դրանց հիման վրա առաջացող շահերը հանցավոր վարքագծի շարժառիթները ձևավորող հոգեբանական հիմնական երևույթներն են:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.