ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Authors

  • Ա. Մանասյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.011

Keywords:

սահմանադրական լիազորություններ, սահմանադրական վեճեր, քաղաքական չեզոքություն, իշխանությունների բաժանում և հավասարակշռում, ժողովրդի իշխանություն

Abstract

Սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման իրավական կառուցակարգերն ու դրանց պատշաճ կենսագործումը բացառիկ կարևորություն ունեն սահմանադրական կայունությունն ու կայուն ժողովրդավարությունը երաշխավորելու տեսանկյունից: Մինչ 2015 թ. սահմանադրական փոփոխությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը չուներ սահմանադրական վեճերի լուծման ինքնուրույն լիազորություն: Սակայն իր այլ լիազորությունների իրականացման համատեքստում վերջինս առանձին դեպքերում փաստացի լուծել է լիազորությունների հարցով վեճեր: 2015թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճերի լուծման լիազորություն ամրագրվեց նաև ՀՀ Սահմանադրական դատարանի համար: ՀՀ Սահմանադրության 168 հոդվածի համաձայն, մասնավորապես, Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Իսկ Սահմանադրության 169 հոդվածին համապատասխան՝ նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները: «Սահմանադրական դատարանի մասին» 17.01.2018 թ. ՀՀ սահմանադրական օրենքն իր հերթին սահմանեց Սահմանադրական դատարանի կողմից այդ լիազորության իրականացման կարգը:

Downloads

Published

2018-09-20

How to Cite

Մանասյան Ա. (2018). ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(2 (26), 11–25. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.011

Issue

Section

Articles