ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՆԱԼՈԳԻԱՅԻ (ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹՅԱՆ) ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Authors

  • Գ. Դանիելյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.003

Keywords:

իրավական որոշակիություն, անալոգիա, պարզաբանում, մեկնաբանում, իրավակիրառ գործունեություն, իրավական համակարգ, սահմանադրական սկզբունք

Abstract

Իրավական համակարգը սկզբունքորեն պետք է բացառի իրավակարգավորման այնպիսի երևույթ, ինչպիսին է թերի ու տարակարծությունների տեղիք տվող, ինչպես նաև հակասական իրավական ակտերի ընդունումը: Սակայն որևէ երկրի իրավական համակարգ դեռևս ամբողջությամբ ձերբազատված չէ վերոհիշյալ թերություններից, իսկ արդի իրավաքաղաքական զարգացումների համատեքստում, երբ հարկ է լինում արմատապես ընդլայնել իրավակարգավորման շրջանակները և առավել հաճախ դիմել օրենսդրական փոփոխությունների, վիճակն էլ ավելի է վատթարանում: Իրավաստեղծ գործունեության խութերը, ըստ իրավագետ Ա. Վաղարշյանի գնահատման, թելադրված են մի քանի գործոններով. «Իրավաստեղծ գործունեության ընթացքը ևս կարիք ունի մեթոդաբանական, տեսական ավելի բարձր, ընդգրկուն զինվածության, իրավաբանական ավելի բազմերանգ արտացոլման: Իրավաբանական ակտերի որակը և արդյունավետությունը մեծապես կախված են օրենսդիրների հատկապես իրավաբանական արհեստավարժությունից: Իրավակիրառ մարմինները, դատարանները կշահեին իրավունքի ընդհանուր տեսության իմացությունից: Իրավունքը գործողության մեջ դնելը անբաժան է այն լավ կամ ճիշտ հասկանալուց, իրավաբանական երևույթները ամբողջական համատեքստում ըմբռնելուց» 1 :

Downloads

Published

2016-09-24

How to Cite

Դանիելյան Գ. (2016). ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՆԱԼՈԳԻԱՅԻ (ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹՅԱՆ) ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 7(2(20), 3–17. https://doi.org/10.46991/BYSU:C/2016.20.2.003

Issue

Section

Articles