ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.003Keywords:
պետական կառավարման ձև, խորհրդարանական կառավարում, խորհրդարանական մեծամասնություն, Սահմանադրություն, քաղաքական կայունությունAbstract
2015 թ. սահմանադրական փոփոխությունների կարևորագույն ուղղություններից է անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի։ Այդպիսի անցման տեսական հիմք դարձան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ»-ում (այսուհետ` նաև Հայեցակարգ) զետեղված դրույթները կիսանախագահական կառավարման ձևի «անհաղթահարելի» թերությունների և խորհրդարանական կառավարման ձևի առավելությունների մասին1: Պետք է արձանագրել, որ այլ հեղինակներ ևս առավելություն են տալիս խորհրդարանական կառավարման ձևին՝ համարելով այն պետական իշխանության ավելի կատարյալ տիպ, քան նախագահականը և կիսանախագահականը։ Այս դրույթը հիմնավորելու համար նշում են խորհրդարանական կառավարման ձևի մի շարք առավելություններ և արձանագրում կառավարման այլ ձևերում այդ հատկանիշների բացակայության հանգամանքը։ Հաճախ նաև հղում են կատարում Արևմտյան Եվրոպայի խորհրդարանական դրական փորձին և Լատինական Ամերիկայի պետությունների անհաջող նախագահական փորձին:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2017 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.