Սահմանի իմաստավորումը էկզիստենցիալիզմում (գոյաբանական տեսանկյուն)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.1.033Keywords:
սահման , էկզիստենցիալիզմ, չափ, կեցություն, հաղորդակցություն, սահմանային իրավիճակ, ազատությունAbstract
Հոդվածում ուսումնասիրվում են սահման հասկացության տարբեր իմաստավորումները էկզիստենցիալիստական փիլիսոփայության մի շարք ներկայացուցիչների աշխատություններում։ Ուշադրության կենտրոնում են այն հեղինակները, որոնք քննարել են սահմանին առնչվող գոյաբանական հարցեր՝ Ա. Քամյու, Կ. Յասպերս, Ժ.-Պ. Սարտր, Գ. Գադամեր։
Սահմանի մեկնաբանությունները էկզիստենցիալիստական փիլիսոփայության մեջ թեպետ հիմնվում են դասական փիլիսոփայությունից եկող ավանդույթ վրա, որի շրջանակներում քննարկվում էր սահմանի առավելապես իմացաբանական տեսանկյունը, այնուամենայնիվ, նաև ավելացնում են միանգամայն նոր մոտեցում, ըստ որի սահմանը մարդու կեցության կարևոր հատկանիշ է, որը կոնկրետացնում է մեր գոյությունը իբրև իրավիճակ, նախագիծ և հաղորդակցություն։ Մարդու գոյության ֆիզիկական, սոցիալական և հոգևոր սահմաններն ուրվագծում են մեր կեցությունը, վերացական-մտահայոցողականից այն դարձնում կոնկրետ ու զգայելի։ Ժամանակը և տարածությունը, տարիքը և սոցիալական կարգավիճակը, իրավական, բարոյական նորմերը և այլ սահմանափակումներ մեր կյանքը վերածում են իրավիճակների հերթափոխի, որոնցում մենք անընդհատ գտնվում են։ Էկզիստենցիալիզմում մարդու գոյությունը կապվում է այդ իրավիճակների հետ, որոնցում կողմնորոշվելու և գործելու համար մարդ ստիպված է գործադրել առավելագույն ինտելեկտուալ, հուզական և կամային ճիգեր։ Քանի որր այդ իրավիճակները ստեղծվում են սահմանների շնորհիվ, մեր գոյությունն ինքը վերածվում է սահմանային երևույթի։ Հատկապես դա դրսևորվում է սահմանային իրավիճակներում, որոնք ստիպում են մարդու վերանայել իր պատկերացումները սեփական գոյության, կյանքի և այլ մարդկանց նկատմամբ։
Էկզիստենցիալիզմում սահմանը մեկնաբանվում է նաև որպես նախագիծ, ինչը խորհրդանշում է ապագայում անձնական կյանքին այլ մարդկանց միջամտության չափը, որի պայմաններում կյանքը ձեռք կբերի ապրելու իմաստ և արժեք։ Այս մեկնաբանությունն առավել տարածված է ընդվզման մասին Ա․ Քամյուի ուսմունքում։
Սահմանի գոյաբանությանն առնչվող ևս մեկ տեսանկյուն հիմնված է սահմանի՝ որպես հաղորդակցության, մեկնաբանման վրա։ Հաղորդակցության միջոցով մարդ դուրս է գալիս իր նեղ անձնային սահմաններից, ընդլայնում է գիտակցության և հասկացման իր սահմանները, նկատում, որ շատ ընդհանրություններ ունի այլ մարդկանց հետ և առհասարակ հաղթահարում «ես»-ի մեջ ամփոփվելու և այլ մարդկանց հետ կապը կորցնելու վտանգը։ Հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի նաև այն առումով, որ դրա միջոցով են ուրվագծվում մարդկանց համակեցության սահմանները։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.