Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.031Keywords:
«նեղ» գաղափարախոսություն, պոպուլիզմ, դավադրությունների մասին տեսություն, դավադրապաշտական տեսություն, մաքիավելիականություն, գաղափարական բաղադրատարր, հակաէլիտիզմAbstract
Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների մասին վերջին հարյուրամյակում կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք, սակայն, ունեն մեկ ընհանրություն․ գրեթե բոլոր հետազոտություններում պոպուլիզմը և դավադրապաշտական տեսությունները դիտարկվում են որպես ժողովրդավարությանը, ողջախոհ և կառուցողական սոցիալ-քաղաքական երկխոսության հաստատմանը սպառնացող երևույթներ։ Սակայն մասնագիտական գրականությունում բավարար չափով չեն ուսումնասիրվել պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների գաղափարական, աշխարհայացքային և բովանդակային ընդհանրությունները։ Այս հետազոտությունում, ամբողջացնելով պոպուլիզմի և ԴՏ-ների գաղափարական և աշխարհայացքային ընդհանուր բաղադրիչները, վեր են հանվել որոշ հիմնական բաղադրատարրերը, որոնք բնութագրում են պոպուլիստական ԴՏ-ներին։ Այդ բաղադրատարրերն են՝ քաղաքականության մաքիավելիական ըմբռնումը, բարոյական հակադրության հիմքի վրա հասարակության շերտավորումը («բարի ժողովուրդ»-«չար էլիտա»), էլիտաների հրեշացումը, սոցիալ-քաղաքական և սոցիոմշակութային երևույթների առասպելականացումը։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.