Գաղափարախոսության և քաղաքականության տարանջատման հիմնախնդիրը հայրենիքի և պետության փոխհարաբերությունների համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.3.028Keywords:
hայրենիք, պետություն , սահման , սահմանազանցում , անդրանցականություն , գաղափարախոսություն , հայրենասիրությունAbstract
Հայ ժողովուրդի պատմական ճակատագրի բերումով հայրենիքի և պետության սահմանների բնութագրման և դրանց հարաբերմանն առնչվող հարցերը արդի աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում տեսական ու գործնական մեծ հնչեղություն են ստացել: Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի պատմական և քաղաքական հայրենիքները (պետությունը) չեն համընկնում ո՛չ տարածքային և ո՛չ էլ բովանդակային առումներով։ Միևնույն ժամանակ պատմական հայրենիքի բարոյական և գեղագիտական բացարձականացումը ստեղծել է անցյալը մարմնավորող մի իդեալ, որի համեմատ քաղաքական հայրենիքն իր հոգսառատ առօրյայով, չվերջացող հիմնախնդիրներով և նոր մարտահրավերներով հանդերձ շատ-շատերի համար կորցնում է իր գրավչությունն ու արժեքը։ Այս առնչությամբ խնդրի էությունը հասկանալու և հնարավոր լուծումներ կանխորոշելու համար նոր իմաստ ու նշանակություն են ստանում սսահմանազանցում (տրանսգրեսիա) և անդրանցականություն (տրանսցենդենցիա) հասկացությունները, որոնցից առաջինը` սահմանազանցումը, մեր պարագայում, բնութագրում է ոչ թե սեփական մշակութային սահմանների ընդլայնման, այլ եղած սահմաններից դուրս, այլ սոցիոմշակութային ու քաղաքակրթական տարածություններում առավել «կայացած» կեցության (կյանքի) փնտրտուքների ուղղվածությունը, իսկ երկրորդը` անդրանցականությունը, արտահայտում է պատմական հայրենիքի միֆական, մշտապես արդիական և առաջնային կերպարը, որը երբեմն ստվերում է պետության առջև կանգնած կենսական հիմնախնդիրների և դրանց լուծման անհրաժեշտության արդիականությունը։
References
Գարեգին Նժդեհ, Որդիների պայքարը հայրերի դեմ. Եր., 2015, էջ 63:
Гегель Г. В. Ф. Энциклопедия философских наук. Т. 1. Наука логики. М., "Мысль", 1974, с. 229
Артановский С. Н. Понятие Родины: современные модификации // Вестник Санкт-Петербургского государственного университета культуры и искусств. 2012. № 3. էջ 6-10:
Трубецкой Е. Н. Избранные произведения. Ростов-на-Дону: Феникс, 1998. 512 с.
Գայանե Մախմուրյան, Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները // «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 01.07.2021. (https://hhpress.am/hanrapetutyun/2021/2070/?fbclid=IwAR0pAWoiHOH-aErASYEPsGqCQbQ7WfNYVcoentkT8F2rICCc14fsM5cgoSw )
Էդվարդ Հարությունյան, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ. Եր., ԵՊՀ, 2004, էջ 25:
Տե´ս Сандомирская И. Родина в советских и постсоветских дискурсивных практиках // ИНТЕРакция. ИНТЕРвью. ИНТЕРпретация. 2004. № 2-3, էջ 16-26:
Գայանե Մախմուրյան, Պատմական և քաղաքական հայրենիքի սահմանները // «Հայաստանի հանրապետություն» օրաթերթ, 01.07.2021. (https://hhpress.am/hanrapetutyun/2021/2070/?fbclid=IwAR0pAWoiHOH-aErASYEPsGqCQbQ7WfNYVcoentkT8F2rICCc14fsM5cgoSw )
Արցախի Հանրապետության սահմանադրություն. Հոդված 175. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները ( http://www.nankr.am/hy/1838 )
Бунтман Н. В. Нарушение границ: возможное и невозможное // Жорж Батай, Литература и зло. М., МГУ, 1994. էջ 5-14։
Էդվարդ Հարությունյան, Պետությունը էկզիստենցիալ ճակատագրի խրամատներում // Բանբեր Երևանի Համալսարանի․Փիլիսոփայություն, Հոգեբանություն․N1, 2021, էջ -18։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.