Սոցիալական դիցարարությունը որպես իրականության կառուցարկման ձեվաչափ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.018Keywords:
սոցիալական դիցարարություն, սոցիալական զանգված, գերժողովրդավարություն, գերիրականություն, բեմարկում, կեղծանմանակ, հակաթատրոն, սոցիալականությունAbstract
Մարդու սոցիալական կեցությունը ենթադրում է իրականության յուրացման ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ եղանակներ, որի շրջանակում կենտրոնական տեղ է զբաղեցնում սոցիալական դիցարարությունը: Վերջինս հոդվածում ներկայացվում է որպես կեցության կառուցարկման եղանակ, որն ունի թե՛ ունիվերսալ, թե՛ ունիկալ սոցիոմշակութային ասպեկտներ: Որպես օրինակ, հեղինակը դիտարկում է սոցիոմշակութային և պատմական երկու կտրվածք, որոնց համատեքստում քննարկվում է սոցիալական միֆը զանգվածային հասարակության համակարգում, ինչպես նաև իրականության դիցականացման յուրահատկությունները հիպերռեալության դաշտում: Արդյունքում, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ, չնայած դիցարարության գոյաբանական հիմքերին, վերջինիս ծայրահեղ դրսևորումները կարող են վտանգավոր լինել ձևի և բովանդակության ներդաշնակության և, որպես հետևանք, հասարակության ողջ արժեհամակարգի խախտման տեսանկյունից: Հոդվածում հատուկ կարևորություն է տրվում հասարակական գիտություններին և, մասնավորապես, փիլիսոփայությանը, որը պետք է նպաստի անհատական և հասարակական գիտակցության ռացիոնալացմանը:
References
Ницше Ф. Рождение трагедии из духа музыки. М., Изд-во Азбука, 2012, էջ 2-7:
Ясперс К. Смысл и назначение истории. М., Изд-во «Республика», 1994, Էջ 19:
Канетти Э., Масса и власть, М., Изд-во АСТ, 2020, էջ 17-19:
Ортега-и-Гассет Х., Восстание масс. М., Изд-во АСТ, 2002, էջ 108-116:
Бранден Н., Здоровый разум против мистицизма и самопожертвования. // В кн. Рэнд А. Добродетель эгоизма (с добавлением статей Натаниэля Брандена). М., Изд-во АЛЬПИНА, 2020, էջ 62-76:
Кассирер Э., Философия символических форм. Т.2, Мифологическое мышление. М.; СПб, Изд-во Университетская книга, 2002, 280 էջ:
Бодрийяр Ж., Симулякры и симуляции. М., Изд-во ПОСТУМ, 2016, с. 12.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.