Ազգային-մշակութային ինքնօրինության տեսությունը XX դարասկզբի հայ սոցիալ-փիլիսոփայական մտքում

Authors

  • Սեյրան Զաքարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.003

Keywords:

հայ սոցիալ-փիլիսոփայական միտք, ազգերի իրավաքաղաքական կարգավիճակ, անկախություն, ֆեդերացիա, ազգային-տերիտորիալ ավտոնոմիա, ազգային-մշակութային ավտոնոմիա, նացիոնալիզմ, ինտերնացիոնալիզմ

Abstract

Քննարկելով ընդհանուր պետության մեջ ազգերի, ի մասնավորի հայության իրավաքաղաքական կարգավիճակի հարցը, XX դարասկզբի հայ մտածողները մատնանշում էին հնարավոր չորս կարգավիճակ՝ անկախություն, ֆեդերացիա, ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային ինքնօրինություն։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ տեսաբանները միասնական էին այն հարցում, որ ռուսական ու թուրքական պետություններում իրական հիմքեր չկան Հայաստանի ո՛չ քաղաքական անկախության և ո՛չ էլ ֆեդերացիայի համար: Եթե ՍԴՀԿ տեսաբանները վերապահումներով պաշտպանում էին Հայաստանի անկախության գաղափարը, ապա Դաշնակցության գաղափարաբանները (Գ․ Խաժակ, Մ․ Վարանդյան և այլք) պաշտպանում էին ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային տեսությունները, կարծելով, որ դրանք գործադրելի են այն ազգերի, օրինակ հայերի համար, որոնք ընդհանուր պետության մեջ համախմբված ապրում են իրենց բնօրրանում, այսինքն՝ ունեն ազգային տերիտորիա, բայց նաև միաժամանակ սփռված են երկրով մեկ։ «Սպեցիֆիկները» (Դ․ Անանուն, Բ․ Իշխանյան) կարծում էին, որ հայության համար հնարավոր է միայն ազգային-մշակութային ավտոնոմիա, որովհետև թե՛ ռուսական և թե՛ թուրքական պետությունների ոչ մի երկրամասում հայությունը չի կազմում մեծամասնություն։ Հայ մարքսիստները (Ստ․ Շահումյան, Ալ․ Մյասնիկյան, Ալ. Ծատուրյան և այլք), միջազգայնությունն ու դասակարգայինն առաջնային համարելով ազգայնության ու ազգայինի նկատմամբ, դեմ էին թե՛ ազգային-տերիտորիալ և թե՛ ազգային-մշակութային տեսություններին։Նրանց համոզմամբ՝ ընդհանուր պետության մեջ չպետք է լինեն ո՛չ ազգային-մշակութային և ո՛չ ազգային-տերիտորիալ բաժանումներ, որովհետև դրանք նախ, վնաս են հասցնում պրոլետարիատի դասակարգային պայքարին, երկրորդ, կարող են հրահրել ազգամիջյան բախումներ։ Հեղինակի կարծիքով՝ հայության համար ազգային-մշակութային ավտոնոմիայի տեսությունն ուներ երկակի նշանակություն՝ դրական, որովհետև այն ընդհանուր պետության մեջ ազգային ուժերը համախմբելու, ազգային ինքնությունը պահպանելու օրինական միջոց էր, բայց միայն դրանով բավարարվելը՝ բացասական, որովհետև այդ տեսությունն անտեսում էր «նյութական Հայաստանի», այսինքն՝ պատմական Հայրենիքի տարածքում, ազգային բնօրրանում կերտելու անկախ պետություն, առանց որի անպատկերացնելի է ազգի ֆիզիկական գոյության ու հոգևոր անվտանգության ու վերածննդի ապահովումը։

Author Biography

Սեյրան Զաքարյան, Երևանի պետական համալսարան

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

References

Խաժակ Գ․, Դէպի ֆէդէրացիա, Թիֆլիս, 1907, նույնի՝Ի՞նչ է ազգությունը, Կ․Պոլիս, 1912։

Վարանդեան Մ․ Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, Ժընև, 1910։

Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 1, էջ 142-154, թիվ 2, էջ 358-372, նույնի՝ Հայության հավաքումը, «Մշակ», 1914, հոկտեմբերի 17, թիվ 234:

Իշխանեան Բ․, Թիւրքիայի ապագան (Քննական էտիւդ), Թիֆլիզ, 1907, նույնի՝ Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907:

Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, ԵԼԺ, հ.1, Եր․, 1975, նույնի՝ Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի հարցը, ԵԼԺ, հ. 2, Եր․, 1976:

Սապահ-Գիւլեան Ս․, Ինքնավար Հայաստան, Գահիրէ, 1915։

Սապահ-Գիւլեան Ս․, Հայաստանի կազմակերպութեան գործը, «Երիտասարդ Հայաստան», 1918, թիվ 81, էջ 321։

Շահումյան Ստ.,Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 373:

Վարանդեան Մ.,Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, էջ 240։

Վարանդեան Մ․ Վերածնւող հայրենիքը եւ մեր դերը, էջ 5։

Հակոբյան Վ․Ա․, Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության ձևավորվումը և առաջին քայլերը, Եր․, 2015, էջ 92)։

Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 358։

Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 366-367։

«Անկէտա հայոց հարցի մասին», /Բ․Իշխանեանի զեկուցումը Պետրօգրադում հայկական հարցի մասին/«Մշակ», 1914, դեկտեմբերի 11, թիվ 280։

Շահումյան Ստ., Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 413։ ՏԵ՛Ս ՆԱև Մյասնիկյան Ալ., Ընտիր երկեր, Եր․, 1957, էջ 106:

Իշխանեան Բ․, Ազգային պրօգրեսը եւ դասակարգային շահերը (սօցիօլօգիական պրօբլեմներ), Թիֆլիզ, 1908, էջ 276-277)։

Շահումյան Ստ.,Ազգային-կուլտուրական ավտոնոմիայի մասին, էջ 395:

Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, էջ 263։

Շահումյան Ստ., Ազգային հարցը և սոցիալ-դեմոկրատիան, էջ 269:

Անանուն Դ.,Ազգային հարցը և դեմոկրատիան, «Նոր հոսանք», 1913, թիվ 2, էջ 370։

Խաժակ Գ. Ի՞նչ է ազգությունը, էջ 121:

Ռուբենի Ալ․ Երկու խօսք ազգային կուլտուրական աւտոնոմիայի մասին, «Նոր կեանք», 1912, թիվ 3-4, էջ 125:

Downloads

Published

2022-07-08

How to Cite

Զաքարյան Ս. (2022). Ազգային-մշակութային ինքնօրինության տեսությունը XX դարասկզբի հայ սոցիալ-փիլիսոփայական մտքում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 13(2 (38), 3–17. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.003

Issue

Section

PHILOSOPHY

Most read articles by the same author(s)

1 2 > >>