«Ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.2.040Keywords:
ավելորդ մարդ, լքված մարդ, անպետք մարդ, արհեստական ինտելեկտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարգինալություն, սպառողական հասարակությունAbstract
Համաշխարհայնացման գործընթացների հորձանուտում դեգերող ժամանակակից մարդը ասես հայտնվել է իր իսկ սոցիալականությունից հարկադրաբար ու երբեմն նաև ինքնակամ հրաժարվելու ճանապարհին։ Եթե հաշվի առնենք, որ սոցիալականությունը՝ որպես մարդկային կեցության հիմնարար հատկություն, որպես մարդկային գործունեության արդյունքում ստեղծված մշակույթ, դրսևորվում է հասարակական արտադրության, հասարակական կյանքի կառավարման, սոցիալական կապերի ու շփումների (ինտերսուբյեկտիվություն) և, վերջապես, առօրյա կյանքի զանազան ձևերով (կենսաշխարհ), ապա դժվար չէ տեսնել, որ արդի համաշխարհայնացման գործընթացները նույնքան համաշխարհային են դարձնում նաև սոցիալականությունը։ Բայց դժվար չէ տեսնել ու համոզվել, որ այդ ամենի հետևանքով մեր ամենօրյա կյանքի ուղեկից են դարձել նաև այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ օտարումը, լուսանցքայնությունը, անդեմությունը, ավելորդությունը և այլն: Դրանք արժեքային բազմաչափության, սոցիալական բևեռվածության, էթնիկական խտրականության, անձնական դերի անորոշության արդյունք են և շատ հաճախ սահմանում ու նախանշում են մարդու առօրյա կյանքը: Մարդիկ օտարվում են հասարակությունից՝ հայտնվելով լուսանցքում, քանի որ սոցիալ-մշակութային կառուցվածքները, արժեքները և նորմերը թույլ չեն տալիս իրացնել սեփական էութենական պահանջմունքները: Հոդվածում քննարկվում են «ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարի, նրա ձևավորման քաղաքակրթական նախադրյալների, ինչպես նաև հասարակական գործընթացների վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մի շարք հիմնահարցեր:
References
Маркузе Г., Эрос и цивилизация, М., 2003, էջ 319
Յ.Նոյ Խարարի, XIX դարի 21 դասերը, Եր., 2020, էջ 55:
Агамбен Дж. Человек без содержания, М., 2018, էջ 95:
Park R., Human Migratiom and Marginal Man/American Journal of Sociology, Chicago, 1928, №6, էջ 882:
Stonequist E.V., The marginal man. A study in personality and Cultural Conflict. N.Y. 1967, էջ 92:
Арендт Х., Истоки тоталитаризма, М. 1996. էջ 595:
Հարությունյան Էդ., Բացակա մարդը. հուսալու և հիշելու այլընտրանք, // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն,
Հոգեբանություն», Երևան, 2018 № 3 (27), էջ 3-16:
Ильин И.А. Книга раздумий. Я вглядываюсь в жизнь. Белорусская Православная Церковь, 2020. էջ 51:
Гидденс Э. Ускользающий мир. Как глобализация меняет нашу жизнь, М. 2004, էջ 21:
Фромм Э. Человек для себя. Минск. 1992. էջ 74:
Тургенев И. С. Дневник лишнего человека // Собрание cочинений в 10 т. Т.5. М. 1961. էջ 143:
Бауман З. Текучая современность. СПб. 2008. էջ 47:
Бахтин М.М. Проблемы поэтики Достоевского, М. 1972. էջ 434:
Сартр Ж.П. Первичное отношение к другому: любовь, язык, мазохизм // Проблема человека в западной философии. М.:
Прогресс. 1988. էջ 217:
Кастель Р. Метаморфозы социального вопроса. Хроника наемного труда / Общ. ред., пер. с фр. Н.А.Шматко. СПб. 2009. էջ 474–475:
Бауман З. Индивидуалисированное общество. М. 2002. էջ 85:
Էդ.Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2018, էջ167:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.