– «Գեղարվեստական տեքստ» հասկացության սահմանման հիմնախնդիրներն ու տիպաբանական առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.3.026Keywords:
տեքստ, հեղինակային ոճ, գեղարվեստական տեքստ, հեղինակ, ստեղծագործություն, ընթերցող, հայեցակարգ, գեղարվեստական մտածողություն, փիլիսոփայություն, բովանդակությունAbstract
«Տեքստ» հասկացության իմաստի, վերջինիս գործառույթների ու բնորոշումների սահմանումները բազմաբնույթ ու բազմակողմ են, պայմանավորված նրանով, թե որ ուղղության շրջանակներում է այն ուսումնասիրվում: Հետևապես, նրա հետազոտման բազմաճյուղ եզրերը համապատասխանաբար պահանջելու են տարբեր մոտեցումներ:
Հոդվածում գեղարվեստական տեքստը սահմանվում է որպես կառուցվածքային ամբողջականությամբ օժտված հաղորդակցական յուրահատուկ միավոր, հաղորդակցման բարդագույն ձև, որն իր մեջ կրում է կոնկրետ (հուզական, տրամաբանական, գեղագիտական և այլն) տեղեկատվություն, հատկանշվում հեղինակային առանձնահատուկ ոճով ու աշխարհայացքային-գաղափարական կողմնորոշումներով: Տեքստի հեղինակը, ստեղծագործությունն ու ընթերցողը գտնվում են անմիջական փոխհարաբերակցության մեջ, մշտապես փոխազդում մեկը մյուսին:
Հոդվածի նպատակն է սահմանել «տեքստ» հասկացության բովանդակությունն ու վերջինիս էական բնորոշումները:
Նշված նպատակի իրագործման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.
1.տարաբնույթ գիտական մոտեցումների դիրքերից սահմանել «տեքստ» եզրույթը՝ մասնավորված գործածությամբ ու նշանակությամբ,
2.լուսաբանել հեղինակ-ստեղծագործություն-ընթերցող փոխհարաբերությունը,
3.որոշարկել հեղինակային ոճ հասկացությունն ու վերջինիս դերը գեղարվեստական տեքստի իմաստակերտման խնդրում:
Հոդվածի տեսական հիմքն են կազմում Ու. Էկոյի, Ռ. Բարտի, Մ. Բախտինի, Հ.-Գ. Գադամերի և այլոց գեղարվեստական տեքստի առանձին սկզբունքներին նվիրված գիտական հետազոտությունները:
Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության մեթոդը, համակարգման և ընդհանրացման մեթոդները:
Հոդվածի թեման արդիական է, քանի որ տեքստ հասկացության հիմնախնդիրների ու դրանց առանձնահատկությունների ուսումնասիրությունն այսօր էլ ամենամեծ տարածում ունեցող ուղղություններից է ժամանակակից գիտության մեջ:
References
Лингвистический энциклопедический словарь. М., 1990, с. 507.
Л. Г. Бабенко, Ю. В. Казарин Лингвистический анализ художественного текста. Теория и практика. М.: Изд. «Флинта: Наука», 2005, с. 24.
Н. Д. БурвиковаТекст как объект лингвистического исследования в аспекте описания и преподавания русского языка как иностранного // Лингвистические и методические проблемы преподавания русского языка как неродного. М., 1991, с. 14.
М. В. Горбунова К истории возникновения термина «дискурс» в лингвистической науке // Известия ПГПУ им. В.Г. Белинского, 2012. № 27, с. 244-247
У. Эко Отсутствующая структура. Введение в семиологию. СПб.: Изд. «Симпозиум», 2004, с. 38.
И. П. Ильин Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. М.: Изд. «Интрада», 1996, с. 224–225.
Ю. Кристева Семиотика: Исследования по семанализу (пер. с фр. Е .А. Орловой). М.: Изд. «Академический проект», 2013, c. 170.
Ю. Кристева Бахтин, слово, диалог и роман // Диалог. Карнавал. Хронотоп. – Витебск. – 1993, № 4, էջ 5:
Арутюнова Н. Д. Дискурс // Лингвистический энциклопедический словарь. М.: Сов. энциклопедия, 1990, с. 136-137.
Հ. Զաքարյան, Ավանդույթի և նորարարության խնդիրները Հենրիկ Էդոյանի պոեզիայում: Բ.գ.թ. գիտական աստիճանի համար ատենախոսություն: Եր., 2022, էջ 65-87:
М. М. Бахтин Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство», 1986, с. 299.
М. М. Бахтин Проблема текста в лингвистике, филологии и других гуманитарных науках. М.: Изд. «Academia», 1997, с. 292.
М. М. Бахтин Литературно-критические статьи. М.: Изд. «Художественная литература», 1986, с. 484.
Р. Барт Избранные работы: Семиотика: Поэтика: Пер. с фр. (сост., общ. ред. и вступ. ст. Г. К. Косикова). М.: Изд. «Прогресс», 1989, с. 515.
М. М. Бахтин Эстетика словесного творчества, 1986, с. 299.
Հ. Էդոյան, Շարժում դեպի հավասարակշռություն: Հոդվածներ, էսսեներ: Եր., «Սարգիս Խսչենց, ՓՐԻՆԹԻՆՖՈ» հրատ., 2009, Էջ 365:
Д. С. Лихачев Литература-реальность- литература: Статьи. Л..: Изд. «Сов. Писатель», 1984, с. 7-8.
В. Шмид Нарратология. М.: Изд. «Языки славянской культуры», 2003, с. 22.
В. П. Литвинов Мышление по поводу языка в традиции Г. П. Щедровицкого // В. П. Литвинов Познающее мышление и социальное воздействие: Наследие Г. П. Щедровицкого в контексте отечественной и мировой философской мысли (сост. бщ. ред. и предисл М. Н. Кузнецова). М.: Изд. «Ф.А.С.-медиа», 2004, с. 257.
Г.-Г. Гадамер Философия и литература // Г.-Г. Гадамер Актуальность прекрасного. М.: Изд. «Искусство», 1991, с.126-146.
Новая философская энциклопедия. Т.1. М.: Изд. «Мысль», 2000, с.661.
М. М. Бахтин Эстетика словесного творчества, 1986, с. 350.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.