Գրիգոր Տաթևացու գեղագիտական հայացքները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.003Keywords:
Գրիգոր Տաթևացի, միջնադարյան աշխարհայացք, խորհրդապաշտություն, այլաբանություն, գեղագիտություն, գեղեցիկ, գեղեցիկի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկություններ, արվեստ ու արհեստ, ստեղծագործությունAbstract
Հոդվածում վերլուծվում են Տաթևի համալսարանի նշանավոր աստվածաբան-փիլիսոփա սուրբ Գրիգոր Տաթևացու (1346-1409) գեղագիտական հայացքները, ի մասնավորի՝ գեղեցիկի մասին պատկերացումները՝ նրա աստվածաբանական-բնազանցական, մարդաբանական և բարոյագիտական ըմբռնումների համատեքստում։ Տաթևացու գեղագիտական հայացքների, գեղեցիկի, արվեստի, արհեստի, աստվածային և մարդկային ստեղծագործության մասին ուսմունքի հիմքում ընկած են կրոնաաստվածաբանական աշխարհայացքի (միաստվածապաշտության, արարչապաշտության, նյութական-զգայական ոլորտի նկատմամբ հոգևորի գերազանցության, սիմվոլիզմի, այլաբանության և այլն) սկզբունքները և դրանց համահունչ կամ դրանց հարմարեցված փիլիսոփայական ըմբռնումները։ Նրա գեղագիտական հայացքները համադրական բնույթի են, ինչը պայմանավորված է ինչպես միջնադարյան մտածողությանը բնորոշ հոգևոր գործունեության ոլորտների չտարբերակվածությամբ, այնպես էլ գեղագիտական տարբեր ավանդույթների (աստվածաբանական-եկեղեցական, խորհրդազգացական, ճգնավորական և աշխարհիկ-փիլիսոփայական) համատեղմամբ։ Նա առանձնացնում է գերբնական/աստվածային և բնական/ մարդկային գեղեցկություններ, արարված աշխարհում առկա գեղեցկության տարբեր աստիճաններ, արժևորում և խորհրդապաշտորեն ու այլաբանորեն մեկնաբանում երկրային գեղեցկությունները, գեղեցիկին վերագրում փոխկապակցված ու իրար լրացնող՝ կատարելության, չափավորության, համամասնության, մաքրության (փայլի, գույնի, լույսի), ներդաշնակության և ամբողջականության հատկություններ։ Գեղեցիկը, օբյեկտիվ հատկություններից զատ, ունի նաև սուբյեկտիվ երանգավորում, որը կապված է մարդու ճանաչողական և գնահատողական ունակությունների հետ։ Տաթևացու մտածումներում գեղեցիկի ընկալումը շաղկապված է բարոյագիտական ըմբռնումների՝ բարու և չարի, մարդու կյանքի իմաստի և աշխարհում նրա գտնվելու նպատակի հետ։ Նա բարին նույնացնում է գեղեցիկի հետ, իսկ չարը՝ տգեղի ու այլանդակի, բարին ու գեղեցիկը իմաստավորում «մեղսագործություն-փրկություն» հարացույցի տեսանկյունից։ Ընդհանուր առմամբ Տաթևացին պաշտպանում է գեղագիտական այն տեսությունը, ըստ որի՝ թեև գեղեցիկը և ճշմարիտ ստեղծագործությունը գտնվում են աստվածային աշխարհում և հոգևոր ոլորտում, այնուհանդերձ դրանց իմացումը և գեղագիտական ընկալումն սկսվում են զգայահասու իրերի ու երևույթների աշխարհից, այսինքն՝ աստվածայինից ու հոգևորից զատ՝ կարևորվում է երկրային գեղեցկությունների և մարդկային արվեստի ու արհեստի արդյունքների գեղագիտական նշանակությունը
References
Гуревич А. Категории средневековой культуры. М., 1970, էջ 11։
Հակոբյան Հ․ Հ․, Գրիգոր Տաթևացին արվեստի մասին, «Պատմաբանասիրական հանդես», 1973, թիվ 4, էջ 105-112, Միրզոյան Ա., Գրիգոր Տաթևացին և գեղեցիկի խնդիրը, «Հայ էսթետիկական մտքի պատմությունից», հ. 4. Եր., 2002, էջ 66-73։
Պլատոն, Երկեր չորս հատորով, հ. 3. Եր., 2011, էջ 112։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, Կ. Պոլիս, 1740, էջ 500։
Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, Կ. Պոլիս, 1746, էջ 17։
Ле Гофф Ж. Цивилизация средневекового Запада, М., 1992, с. 307.
Գրիգոր Տաթևացի, Ընդդէմ կորուսեալ ազգին տաճկաց..., «Կիւլէսէրեան Բ., Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Ա. Գրիգորի Տաթեւացւոյ Ընդդէմ տաճկաց, Բ. Ի քաշունէ քաղածու, Վիեննա, 1930» գրքում, էջ 139։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, էջ 686։
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 271։
Այդ մասին տե՛ս Лосев А. Ф. Эстетика Возрождения. М., 1978. էջ 150-151։
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 776։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 296։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 138։
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 271։
Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ էջ 63։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 67:
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 37։
Ս. Գրիգոր Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Եր., 2000, էջ 141։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 156։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ամառան հատոր, էջ 254։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 454։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 195։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 64։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 345։
Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 588։
Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ 64։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.