Բեմականացված հասարակություն․ դիմակով մարդը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.017Keywords:
բեմականացված հասարակություն, վիրտուալ իրականություն, դեմք, դեր, դիմակ, սոցիալական խաղ, դերային վարքAbstract
Ժամանակակից «արագ ժամանակների» աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ասես խաթարել են ժամանակի օբյեկտիվ զգացողությունը: Սոցիալ-մշակութային արմատական որոշ փոխակերպումներ ոչ միայն արժեզրկում են կյանքի կազմակերպման ու կանոնակարգման երբեմնի սովորույթների, ավանդույթների ու բարոյական նորմերի դերն ու նշանակությունը, այլև ջլատում ու աղճատում սոցիալական ամբողջականությունը։ Ըստ էության մարդկությունը այլևս ապրում է մի աշխարհում, որը օբյեկտիվ, սուբյեկտիվ, վիրտուալ և պատրանքային իրականությունների մի յուրօրինակ խառնատեղում (սիմբիոզ) է, և որտեղ ավանդական կազմակերպված հասարակության մարդը աննկատ վերածվում է սոցիալական զանազան բեմականացումների մարդ-դեկորի, որը յուրաքանչյուր արարում պարտավոր է իրեն վերագրված դերին համապատասխան դիմակ կրել:
Գոյաբանական առումով թերևս դժվար է մարդուն տարբերել իր դիմակից, քանի որ այն ձևավորվում է մարդկային անհատականության սոցիալականացմանը զուգընթաց։ Վերջիվերջո, անհատը անձ է դառնում այն ժամանակ, երբ յուրացնում է տվյալ հասարակության կյանքի կազմակերպման մշակույթով նախատեսված որոշակի սոցիալական դերեր և դրանց համապատասխան սոցիալական դիմակներ։ Այս տեսակետից կարելի է ասել, որ սոցիալական դերն ու համապատասխան դիմակը ոչ միայն հստակ ուրվագծում են մարդկային կյանքին մշտապես ուղեկից թվացյալի, ձևականի և իրականի սահմանները, ինչը ինքնաընկալման կարևոր պայման է, այլև կատարում են մարդու ներաշխարհն արտաքին աշխարհի հետ կամրջողի դեր։ Արդյունքում, ինչպես ասում են, ցանկացած դեմք դառնում է ազատորեն ընտրված դիմակ, իսկ դիմակը՝ հանրային դեմք։
References
Декарт Р., Сочиненич в 2томах, Т.1, М.;1989, էջ 573:
Агамбмен Дж. Нагота. М.,2014, էջ 79։
Дебор Г. Общество спектакля, М., 2020, էջ 32։
Бодрийяр Ж., Общество потребления, М., 2020, էջ 256:
Կոբո Ա․, Ուրիշի դեմքը//Երեք վեպ/, Եր․,1985, էջ 330։
Юнг К․ Психологические типы, Минск, 2017, էջ 449։
Евреинов Н. Н. Демон театральности, М., 2002, էջ 45։
Фромм Э. Бегство от свободы.Человек для себя.М.,2006, էջ 149։
Сеннет Р., Падение публичного человека, М., 2002, էջ 48:
Кон И.С. Люди и роли // Новый мир. 1970. № 12. էջ 39։
Сеннет Р., Падение публичного человека, М., 2002, էջ 26:
Швейцер А., Культура и этика, М., 2016, էջ 104։
Кули Ч. Х., Человеческая природа и социальный порядок․ М., 2000, էջ. 320։
Бодрийяр Ж., Общество потребления, М., 2020, էջ 306:
Мид Дж. Г. Аз и Я // Американская социологическая мысль / , М. ,էջ 126։
Маркузе Г., Одномерный человек, М., 1994, էջ 30:
Агамбмен Дж. Нагота. М., 2014, էջ 76:
Сеннет Р. Падение публичного человека. М.; 2002. էջ 383։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.