Ինքնության շարունակականության հիմնահարցը միջսերնդային երկխոսության պայմաններում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.029Keywords:
ազգային ինքնություն, միջսերնդային համերաշխություն, միջսերնդային երկխոսություն, ինքնության շարունակականություն, մշակութային տրավմաներ, պոստֆիգուրատիվ մշակույթ, կոֆիգուրատիվ մշակույթ, պրեֆիգուրատիվ մշակույթAbstract
Ժամանակակից աշխարհում, սոցիոմշակութային անվերջանալի փոխակերպումներին զուգահեռ, փոխվում են նաև մարդկանց պատկերացումներն ու համոզմունքները, վերակազմավորվում է մարդկանց արժեհամակարգը, ի հայտ են գալիս նորանոր մարտահրավերներ ու վերջիններիս դիմակայելու նոր՝ նախորդներից լիովին տարբերվող, հաճախ նաև բացասող առաջնահերթություններ: Սոցիալական համակարգերին մշակութային տրավմաներ հասցնող ակնթարթային փոփոխությունները, համաշխարհայնացման գործընթացների հետևանքով մշակույթների ու առհասարակ մարդկային կեցության ստանդարտացմանը տանող անխուսափելի հեռանկարը առանց ավելորդ ջանքերի տարրալուծում ու անէացնում են կոլեկտիվ ինքնության առանձնահատկությունները: Իրավիճակն ավելի է սրվում, երբ թատերաբեմում հայտնվում է ազգային ինքնության՝ ապագա սերունդներին ավանդելու հիմնահարցը, հանգամանք, որը ենթադրում է անցյալի փորձի որոշակի իմաստավորում, ներկայի յուրացում ու կայուն ապագայի կառուցարկում: Այսպիսի հանգամանքներում, երբ ինքնության շարունակականության խոսույթն առերեսվում է նման բարդությունների, միջսերնդային պատշաճ երկխոսությունը դառնում է սոցիալական համակարգերի կառուցողականության և կայունության երաշխիքներից։
Հոդվածում միջսերնդային հարաբերությունների համատեքստում վերլուծվում է ազգային ինքնության շարունակականության հիմնախնդիրը՝ անդրադառնալով անցյալի կենսափորձի ներառվածությանը պոստֆիգուրատիվ, կոֆիգուրատիվ և պրեֆիգուրատիվ մշակույթներում: Հիմնվելով վերոնշյալ մշակույթներում միջսերնդային փոխհարաբերությունների համարժեք մոդելների վրա՝ աշխատանքում անդրադարձ է կատարվում նաև ինքնության ուղղահայաց (ժամանակային) և հորիզոնական (տարածական) չափումներին։ Քննարկվում են միջսերնդային համերաշխության, սերունդների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը, ինչպես նաև թեմային առնչվող որոշ գործնական օրինակներ։
References
Զաքարյան Ս․, Հայոց ինքնության հիմնահարցեր, ԵՊՀ հրատ․, Եր․, 2020, էջ 7:
Հարությունյան Է․, Ազգային ինքնություն. «սերունդների աշխարհ» և «ժամանակակիցների աշխարհ» | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 2 (29), Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2019, էջ 13:
Mannheim K., The Problem of Generations, in Essays on The Sociology of Knowledge, ed․ by Kecskemeti P., Routledge and Kegan Paul Ltd, London, 1952, էջ 292-312.
Cruz-Saco M. A., Intergenerational Solidarity, in Cruz-Saco M. A., Zelenev S. (Eds.), Intergenerational Solidarity, Palgrave Macmillan, New York, 2010, էջ 9-10:
Полюшкевич О. А., Солидарность поколений, МОНОГРАФИЯ, Изд-во ИГУ, Иркутск 2014, էջ 18-19:
Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, Natural History Press, New York, 1970, p. 1.
Հարությունյան Է․, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ. հիմունքների բացահայտման պարադոքսը | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (39), Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2022, էջ 13:
Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, p. 21.
Habermas J., Legitimation Crisis, Polity Press, Cambridge, 1988, էջ 68-74։
Sztompka P., Cultural Trauma: The Other Face of Social Change, European Journal of Social Theory 3(4), Thousand Oaks, 2000, էջ 449-466։
Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, p. 62.
Lyotard J. F., The Postmodern Condition: A Report on Knowledge, Introduction, University of Minnesota Press, Minneapolis, 1984.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.