Տնտեսական վարքի իրադրային մոդելի հոգեբանական առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.044Keywords:
տնտեսական վարք, մոդելավորում, վարքի արդյունավետություն, հոգեբանական գործոններ, ինքնակարգավորում, արժեքային համակարգ, մոտիվացվածություն, իրադրային մոդելAbstract
Տնտեսական վարքի մոդելավորման խնդիրը, որն ավանդաբար տնտեսագիտության ուսումնասիրության տիրույթում է եղել, այսօր դարձել է նաև փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության, իրավագիտության հետազոտությունների առարկա: Խնդրի հանդեպ միջգիտակարգային հետաքրքրությունը պատահական չէ, քանի որ տնտեսական վարքի դրսևորումների պատճառներին և օրինաչափություններին առնչվող հարցերը հասարակական կարևոր նշանակություն են ձեռք բերել: Հասարակության անդամների՝ որպես սպառողների տնտեսական վարքն այսօր դարձել է անկանխատեսելի և չի ենթարկվում տնտեսագիտական հաշվարկային ալգորիթմներին: Պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսության կառավարման շատ հարցերի լուծումներ, որոնք իրականացվում են տնտեսագիտական նորմատիվային մոտեցմամբ, ֆինանսական ցուցանիշներից ելնելով, չեն բավարարում հասարակության ներկայիս պահանջները: Առաջացել է տնտեսական վարքի այնպիսի օրինաչափությունների բացահայտման անհրաժեշտություն, որոնք դուրս են մնացել տնտեսագիտական տեսությունների հետազոտության շրջանակից և կարիք ունեն հարակից ոլորտներում իրականացվող հետազոտությունների: Տարբեր մեթոդների կիրառմամբ կառուցվում են մարդու տնտեսական վարքի տարատեսակ մոդելներ, սահմանվում վարքի արդյունավետության ցուցանիշներ: Առավել կիրառելի են դարձել այն մոդելները, որոնցում հաշվի են առնված ոչ միայն տնտեսական, այլև հասարակական-քաղաքական գործընթացներով և անձի անհատական-հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված գործոնները: Այս համատեքստում հոգեբանական գիտության մեջ արդիական են դարձել տնտեսական վարքի հիմնախնդրին առնչվող այնպիսի հետազոտությունները, որոնցում հաշվի են առնվում նաև անձի անհատական և էթնոհոգեբանական առանձնահատկությունները:
Հոդվածում դիտարկվում է անձի տնտեսական վարքի ինդուկտիվ մոդելը, որը ձևավորվել է 2018-2022 թվականներին իրականացված փորձերի հիման վրա: Դրանում անհատական-հոգեբանական առանձնահատկությունները և սոցիալ-հոգեբանական գործոնները հանդես են գալիս որպես իրավիճակային փոփոխականներ: Մոդելը բնույթով իրադրային է, քանի որ արտացոլում է անձի տնտեսական վարքի հոգեբանական բնութագիրը փոքր ժամանակահատվածում:
References
Ավանեսյան Հ. Մ. Փորձարարական հոգեբանություն, Ուսումնական ձեռնարկ, Եր., Եդիթ Պրինտ, 2010, 288 էջ:
Herbert A. Simon. Rationality as Process and as Product of Thought. Richard T. Ely Lecture // American Economic Review, May 1978, v. 68, no. 2, p. 1–16. Саймон Г. А. Методологические основания экономики / Системные исследования. Методологические проблемы. Ежегодник 1989-1990. – М.: Наука, 1991, с. 91-109.
Kahneman D., Tversky A. On The Reality of Cognitive Illusions // Pcychological Review. 1996, V. 103, No. 3, էջ 582-591. Kahneman D., Tversky A. Choices, Values, and Frames. Russel Sage Foundation. Cambridge University Press, – 2000, 840 p.
Белянин А. В. Математическая психология как раздел экономической теории. //«Психология». Журнал Высшей школы экономики, 2004, т. 1, № 3, с. 106-128, էջ 111:
Желаева С. Э. Методологические принципы исследования поведения человека в экономике // Вестник Тамбовского университета. – 2011. – № 1. – С. 179–187. – (Гуманитарные науки), էջ 186:
Автономов В. С. Модель человека в экономической теории и других социальных науках // Теория и методология истории. Методологические основы современного экономико-политического анализа. – М.: ГУ ВШЕ, 1988, с 24-71, 37, 47,179.
Ոսկանյան Կ․ Վ․ Անձի՝ հոգեբանական գործոններով պայմանավորված տնտեսական վարքի մոդելավորման մաթեմատիկական մոտեցման առանձնահատկությունները, «Բանբեր Երևանի համալսարանի», Փիլիսոփայություն, Հոգեբանություն, № 3 (33), Երևան, 2020, էջ 62-77: Ոսկանյան Կ․ Վ․ Ապրանքագնային տարածության մաթեմատիկական մոդելը և նրա կիրառումը տնտեսական վարքի հոգեբանական հետազոտություններում, Լրաբեր Հայ-ռուսական համալսարանի: Սերիա՝ հումանիտար և հասարակական գիտություններ, ՀՌՀ հրատ., № 3 (36), Երևան, 2020, էջ 58-84:
Моросонова В. И. Индивидуальные особенности осознанной саморегуляции произвольной активности человека // Вестник моск. ун-та, серия 14, Психология. – 2010. – № 2. – С. 36-45.
Корнилова Т. В. Психология неопределенности: единство интеллектуально-личностной регуляции решений и выборов // Психологический журнал, 2013, 34(3),- с.89-100.
Schwartz, S. H. (2014). National culture as value orientations: Consequences of value differences and cultural distance. In V. Ginsburgh & D. Throsby (Eds.), Handbook of the economics of art and culture (Vol. 2, pp. 547–586). Amsterdam: Elsevier/North Holland. Schwartz, S. H. (2015). Basic individual values: Sources and consequences. In D. Sander & T. Brosch (Eds.), Handbook of value (pp. 63–84). Oxford, UK: Oxford University Press. Schwartz, S. H. (2017). The refined theory of basic values. In S. Roccas & L. Sagiv (Eds.), Values and behavior: Taking a cross-cultural perspective (pp. 51–72). Cham: Springer.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.