«Միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական գեղագիտության մեջ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.013Keywords:
հետմոդեռնիզմ, միջտեքստայնություն, մշակույթ, հետկառուցվածքաբանություն, կեղծակերպություն, ռիզոմա, կառուցալուծարում, գերտեքստ, պարոդիա, գեղարվեստական տեքստAbstract
1967 թ. հետկառուցվածքաբանության տեսաբան Յու. Կրիստաևան, առաջադրելով միջտեքստայնություն եզրույթը, հիմնավորում է, որ յուրաքանչյուր տեքստ, իր բովանդակային ու կառուցվածքային ինքնուրույնությամբ հանդերձ, թաքնված կամ անթաքույց կերպով իր մեջ կրում է այլ տեքստային տարրեր: Եվ իրապես, արդի գրականությունը հատկանշվում է միջտեքստային բնույթով, փոխկապակցված տեքստերի տեսանելի բազմազանությամբ, բազում թելերով կապված է մշակութային ավանդույթի հետ:
Հոդվածում փորձ է արվում տեսական մտքի վկայակոչումներով միջտեքստայնությունը դիտարկել մի կողմից որպես հետմոդեռնիստական տեքստաբանության դրսևորման ձև, գեղարվեստական յուրահատուկ հնարանք, ի վերջո՝ հետմոդեռնիստական պոետիկայի անքակտելի մաս, մյուս կողմից՝ առհասարակ գեղագիտական սկզբունք, պատմական տարբեր դարաշրջաններում արարված այս կամ այն տեքստի յուրահատուկ որակ: Միջտեքստայնությունը չի սահմանափակվում հետմոդեռնիստական գեղագիտության շրջանակներում, սակայն հետմոդեռնիստական տեքստակերտման ու տեքստընկալման առանձնահատուկ բնույթը թույլ է տալիս յուրովի իմաստավորել միջտեքստայնություն եզրույթի բնույթը:
Հոդվածի հիմնական նպատակն է հնարավորության սահմաններում դիտարկել «միջտեքստայնություն» երևույթի դրսևորման առանձնահատկությունները հետմոդեռնիստական տեքստում, բացահայտել, թե արդոք միջտեքստայնությունը կարելի է դիտարկել որպես ընդհանուր գեղարվեստական հնարանք, թե այն միայն հետմոդեռնիստական գեղագիտության առանձնահատուկ որակ է:
Նշված նպատակին հասնելու համար առաջադրել ենք հետևյալ հետազոտական խնդիրները.
- սույն հոդվածի շրջանակներում հիմնավորված քննության ենթարկել հետմոդեռնիստական գեղագիտության էությունը բնութագրող հնարավոր տեսական հայեցակարգերը,
- այդ համապատկերում տեսական վերլուծությունների մեջ սահմանել միջտեքստայնություն եզրույթի դրսևորման առանձնահատկություններն իրենց տարբեր արտահայտություններով,
- որոշարկել միջտեքստայնություն երևույթի դերը հետմոդեռնիստական տեքստի կառուցման գործընթացում:
Հոդվածի տեսական հիմքում ընկած են Ու. Էկոյի, Մ. Էփշտեյնի, Ռ. Բարտի, Ժ. Բոդրիյարի, Ժ. Դերիդայի և այլոց հետազոտությունները։
References
Эко У. Постмодернизм, ирония, занимательность // Эко У. Имя розы. М: Изд. «Книжная палата», 1989, с. 460.
Бронзино Л. Ю. Постмодернизм: сущностные идеи и их представители // Вестник МГИМО-Университета. 2010, (3(12)), էջ 98:
Ильин И. Постмодернизм // Литературная энциклопедия терминов и понятий (гл. ред. и сост. А. Н. Николюкин). М.: НПК «Интелвак», 2001, էջ 764.
Hassan J. The Dismemberment of Orpheus. New York, 1982, Hassan J. New Literary History, Vol. 3, No. 1, Modernism and Postmodernism: Inquiries, Reflections, and Speculations (Autumn, 1971), pp. 5-30:
Эпштейн М. Постмодерн в России: Литература и теория. М.: Изд. Р. Элинина, 2000, с. 5.
Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики): Монография. Урал. гос. пед. ун-т. Екатеринбург, 1997, с. 9.
Л. Н. Толстого «Ясная Поляна». Санкт-Пе тер бург : Росток, 2013, Էջ 63:
Барт Р. Смерть автора // Барт Р. Избранные работы: Семиотика. Поэтика. М.: Изд. «Прогресс», 1989, с. 391.
Հ. Զաքարյան, Ակնարկները, մեջբերություններն ու ռեմինիսցենցիաները որպես միջտեքստայնության տարրեր (Հենրիկ Էդոյանի պոեզիայի օրինակով) // Հայագիտական հանդես, 2022, № 3-4 (57-58), էջ 100-117:
Деррида Ж. Структура, знак и игра в дискурсе гуманитарных наук // Деррида Ж. Французская семиотика: от структурализма к постструктурализму (пер. с фр. и вступ. статья Г. К. Косикова). М.: Изд. «Прогресс», 2000, էջ 406-426:
Делез Ж. Платон и симулякр // Новое литературное обозрение, 1993, № 5, էջ 93:
Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М.: Изд. «Добросвет», 2000 , Էջ 34:
Бодрийяр Ж. Система вещей. Рудомино, (пер. с фр. С. Зенкина). М.: Изд. «РУДОМИНО», 1995, Էջ 153:
Карымова М. Г. Гипертекст в философии постмодернизма // Вестник ТюмГУ, 2002, №1, с. 64-69.
Ильин И. П. Интертекстуальность // Ильин И. П. Современное зарубежное литературоведение (страны Западной Европы и США): концепты, школы, термины : эн-цикл. справ. М.: Интрада-ИНИОН, 1999, էջ 208.
Ильин И. П. Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. М.: Интрада, 1996.с. 103.
Липовецкий М. Н. Русский постмодернизм (Очерки исторической поэтики), Екатеринбург: Уральский гос. пед. ин-т, 1997, с. 9.
Шайтанов И. Триада современной компаративистики: глобализация - интертекст - диалог культур // Вопросы литературы, 2005, № 6, с. 131.
Постмодернизм: энциклопедия. Минск: Интерпрессервис: Книжный Дом, 2001, с. 399.
Pfister M. How Postmodern is Intertextualiti? // Pfister M. Intertextuality Ed. Heinrich F. Plett. – Berlin, New York: Walter de Gruyter, 1991, Էջ 207-22
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.