Արտացոլո՞ւմ, թե՞ պատրանք: Օնլայն և օֆլայն ինքնությունների փոխհարաբերության հիմնախնդիրը միջանձնային հարաբերությունների համատեքստում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.017Keywords:
տեղեկատվական հասարակություն, սոցիալական ցանցեր, թվային աշխարհ, օնլայն ինքնություն, միջանձնային հաղորդակցություն, վիրտուալ մարդAbstract
Թվային դարաշրջանում օնլայն և օֆլայն ինքնությունների փոխհարաբերության խնդիրը դարձել է միջանձնային հաղորդակցության հետազոտությունների կարևոր թեմաներից մեկը։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները սոցիալական փոխազդեցությունների և հաղորդակցության նոր հնարավորություններ են տալիս մարդու՝ սոցիալականացման բնատուր հակումներն առարկայացնելու համար։ Սոցիալական մեդիա հարթակները և հեռավար կապի միջոցները փոխում են աշխատանքի, կրթության և ժամանցի մասին ավանդական ըմբռնումները՝ ստեղծելով միջանձնային հարաբերությունների նոր՝ վիրտուալ մոդել։ Մարդիկ գնալով ավելի շատ ժամանակ են անցկացնում թվային աշխարհներում և այնտեղ իրենց ներկայացնելու համար ստեղծում են իրենց թվային կերպարները։ Արդյունքում ժամանակակից մարդը սկսում է միաժամանակ ապրել երկու աշխարհներում՝ ֆիզիկական (օֆլայն) և թվային (օնլայն)։ Սույն հոդվածում քննարկվում են այն հիմնահարցը, թե ինչ է իրենից ներկայացնում օնլայն ինքնությունը, ինչպես է այն հարաբերվում ֆիզիկական կյանքում դրսևորվող օֆլայն ինքնության հետ, և վերջապես՝ ինչ հեռանկարներ և խնդիրներ է ձևավորում օնլայն-օֆլայն երկատվածությունը միջանձնային հարաբերությունների համատեքստում։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն հիմնախնդիրների վերլուծությանը, որոնք կարող են առաջանալ ֆիզիկական կյանքի տարբեր հատվածներ թվային կյանքով փոխարինելու արդյունքում, ներկայացված են խնդրահարույց իրավիճակների խորքային պատճառները, ուրվագծված են այն նոր հնարավորությունները, որոնք կարող են ընձեռել թվային տեխնոլոգիաների խելամիտ օգտագործումը։
Բանալի բառեր – տեղեկատվական հասարակություն, սոցիալական ցանցեր, թվային աշխարհ, օնլայն ինքնություն, միջանձնային հաղորդակցություն, վիրտուալ մարդ
References
Яралян К., Виртуальность как трансцендентная среда экзистирования // Բանբեր Երևանի համալսարանի: Փիլիսոփայություն, հոգեբանություն: 2016, № 2 (20), էջ 30։
Иноземцев В., Современное постиндустриальное общество: природа, противоречия, перспективы, М.: Логос, 2008, էջ 88։
Հարությունյան Է., Ազգային ինքնություն. «սերունդների աշխարհ» և «ժամանակակիցների աշխարհ» // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2019 № 2 (29) էջ 4։
Small G., Vorgan G., IBrain: Surviving the Technological Alteration of the Modern Mind, Harper Collins e-books, 2008, էջ 117:
Marwick A., Boyd D., I Tweet Honestly, I Tweet Passionately: Twitter Users, Context Collapse, and the Imagined Audience. New Media & Society, 2011, 13, էջ 115։
Melissa G. Hunt, Rachel Marx, Courtney Lipson, Jordyn Young, No more FOMO: limiting social media decreases loneliness and depression // Journal of social and clinical psychology, dec 2018, vol. 37, issue 10, էջ 751-768։
Jon D. Elhai, Jason C. Levine, Robert D. Dvorak, Brian J. Hall,
Fear of missing out, need for touch, anxiety and depression are related to problematic smartphone use,
Computers in Human Behavior, Volume 63, 2016, էջ 510։ https://doi.org/10.1016/j.chb.2016.05.079.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.