Մ. Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը որպես մշակույթների փոխազդեցության ձև
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.029Keywords:
երկխոսություն, մենախոսություն, բազմաձայնություն, մշակույթ, փիլիսոփայություն, տեքստ, գեղարվեստական կերպար, մշակութային երկխոսություն, միջտեքստայնությունAbstract
Նորագույն ժամանակներում երկխոսության խնդիրը լայնորեն դիտարկվում է փիլիսոփաների, գրականագետների, լեզվաբանների, մշակութաբանների, արվեստաբանների և հասարակական մտքի պատմության այլ գիտաճյուղերի ներկայացուցիչների կողմից:
Ռուս փիլիսոփա, արվեստի տեսաբան, մշակութաբան Մ. Մ. Բախտինի երկխոսայնության տեսությունը 1960-ականների վերջից իր առանձնահատուկ ներազդեցությունն ունեցավ արևմտյան գրաքննադատական ու փիլիսոփայական մտքի զարգացման խնդրում: Բախտինյան ընկալումներում երկխոսությունը կեցության հիմքն է. լինել, նշանակում է երկխոսականորեն հաղորդակցվել: Համաձայն Մ. Բախտինի՝ ստեղծագործողը նոր ձևերի որոնումների ճանապարհին մշտապես երկխոսություն է ծավալում ավանդական ու նորարարական գեղարվեստական ստեղծագործությունների հետ: Նրա դատողությունների ելակետային հիմքը Ֆ. Մ. Դոստոևսկու հերոսների առանձնահատուկ երկխոսական հարաբերություններն են: Ֆ. Դոստոևսկին բախտինյան սահմանումներում իր բազմաձայն կերպարների հարստությամբ համաշխարհային գրականության մեջ ձևավորել է նորարարական հնարք՝ «բազմաձայն վեպի» սկզբնավորումը: Վերլուծելով Ֆ. Դոստոևսկու վեպերում ծավալված երկխոսությունների առանձնահատկությունները, պատկերելով մարդուն երկխոսության տարածության մեջ կերտելու հնարանքը, ցույց է տալիս երկխոսությունից դուրս մարդու լինելիության անհնարինությունը։
«Մշակութային երկխոսություն» հասկացությունը, որն առաջին անգամ կիրառվել է Մ. Բախտինի կողմից, ընկալվում է որպես մշակութային տարբեր շերտերի սերտ հարաբերակցություն մշակութային անցյալի հետ: Երկխոսական հարաբերություն, համաձյան նրա, կարող է դրսևորվել տարբեր նշանային համակարգերի միջև: Հետևապես, երկխոսությունը նաև մշակութաբանական երևույթ է:
Հոդվածը նվիրված է Մ. Բախտինի փիլիսոփայական հասկացությունների ձևավորման գործընթացի ուսումնասիրությանը, որը երկխոսությունը դիտարկում է որպես գոյաբանական կատեգորիա։ Բախտինյան հայեցակարգերում երկխոսությունն ընկալվում է որպես «ես»-ի և «դու»-ի «հաղորդակցում» («ես» և «մյուս»), այսինքն՝ այն իր էությամբ նախ և առաջ սոցիալական բնույթ է կրում:
Հոդվածի նպատակն է դիտարկել Մ. Բախտինի «երկխոսայնության» տեսության զարգացման ու դրսևորման առանձնահատկությունները, ցույց տալ երկխոսության գաղափարական և տեսական նախադրյալները, գաղափարների զարգացումը բախտինյան իմացաբանության մեջ՝ որպես մենախոսությունից տարբերվող մեթոդաբանական սկզբունք:
References
Бахтин М. М. К методологии гуманитарных наук // Бахтин М. М. Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство М., 1979, c. 373.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского. М.: Изд. «Художественная литература». М., 1972, с. 114.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского, 1972, с. 45.
Бахтин М. М. Формы времени и хронотопа в романе // Вопросы литературы и эстетики. М.: Изд. «Художественная литература», 1975, с. 446.
Кристева Ю. Бахтин, слово, диалог и роман // Французская семиотика: От структурализма к постструктурализму. Пер. с франц., сост., вступ. ст. Г.К. Косикова. М.: ИГ Прогресс, 2000.c. 429.
Бахтин М. М. Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство», 1986, c. 337.
Бахтин М. М. Автор и герой в эстетической деятельности // Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1986, c. 126.
Առավել մանրամասն տե՛ս Волошинов В. Н. («Бахтин под маской» (1)). Фрейдизм. М.: Изд. «Лабиринт», 1993.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1979, с. 331.
Бахтин М. М. Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. М.: Изд. «Художественная литература», 1990, с. 533.
Бахтин М. М. Собрание сочинений. Т.5. М., 1997, էջ 424.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, 1979, с. 335.
Бахтин М. М. К философским основам гуманитарных наук // Бахтин М. М. Автор и герой. К философ ским основам гуманитарных наук. СПб.: Изд. «Азбука», 2000 c. 228–229.
Бахтин М. М. Эстетика словесного творчества, с. 364.
Бахтин М. М. Проблемы поэтики Достоевского, 1979, с. 71.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.