Ապակառուցողական վարքի սոցիոմշակութային հիմունքները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.040Keywords:
կյանքի մշակույթ, ապակառուցողական մարդ, ապակառուցողական վարք, ապակառուցողական շփում, մարդ-գազան, սոցիալական անմեղսունակությունAbstract
Ժամանակակից աշխարհն ապրում է փոխակերպման արագընթաց և հակասական գործընթացներ, որոնք ազդում են մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա: Այդ գործընթացները խորհելու այնքան նյութ է տալիս, որքան երբևէ չի տվել և ոչ մի ժամանակաշրջան: Որքան էլ որ դարաշրջանը գերհագեցված է գիտական հայտնագործություններով, չենք կարող չնկատել, որ հոգևորից (բարոյականից) դեպի սնանկ ռացիոնալության բացարձակացումն անհեռանկար և կործանարար է մարդկության համար: Միտքն առանց բարոյական ամբողջական վերահսկողության բավարարում է մարդկային անհատի ֆիզիկական գոյության ապահովմանն ուղղված կարիքները (հիմնականում կենսաբանական) և կարող է տանել անհատի բարյահոգեբանական հետընթացի: Հետարդյունաբերական հասարակություններում կործանարարության ծավալի աճը թերևս այն գինն է, որը մարդը վճարում է ավանդական նորմերի մերժման, բարոյական և էթիկական ուղենիշների անտեսման համար: Աշխարհում ընթացող պատերազմները, կատարվող ահաբեկչություններն ու, հեղափոխությունները, հանցավորության աճը և էկոլոգիական աղետները վկայությունն են, որ ներկայիս քաղաքակրթության բնութագրիչներն են դարձել ապակառուցողականությունն ու ագրեսիան: Անվիճելի է, որ այս ճգնաժամի աղբյուրը, շարժիչ ուժը և արդյունքը մարդն է։ Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է հնարավոր մի իրավիճակ, երբ մարդը, որպես ակտիվ գործող ստեղծագործական էակ, դառնում է կործանարար, ով զրոյացնում է սեփական գոյության հնարավորությունը: Եթե ապակառուցողական մշակույթ որդեգրած մարդը կանգ չառնի և չկարողանա գտնել «բանալի», որը հնարավորություն կտա մնալ ներկայում, ինչպես նաև բացելու մոտ ապագայի դուռը, ապա կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև ողջ մարդկությանը:
References
Հարարի Յ. XXI դարի 21 դասերը, Եր. 2020, էջ 128:
Назаретян А.П., Антропология насилия и культура самоорганизации., М., 2008, էջ 13-14:
Էդվարդ Հարությունյան։ Մարդկային կեցության այլակերպումները։Եր․,2018, էջ 9։
Էմիլ Սիորան։ Ծնված լինելու անհարմարության մասին։ Եր․, 2008, էջ198։
Tinbergen Ν., On War and Peace in Animals and Man, in: Science, Washington, 1968, էջ 1412:
Հարությունյան Է․Ա․Մարդկային կեցության այլակերպումները։ Եր․, 2019, էջ 15:
Дюркгейм Э. Самоубийство: Социологический этюд, М., 1994. էջ 399:
Фромм Э. Анатомия человеческой деструктивности. М.,1994, էջ 316։
Камю А. Бунтующий человек. М.; Политиздат, 1990., էջ 122:
Фромм Э. Бегство от свободы. М., 1989, էջ 154:
Бауман З. Индивидуализированное общество, М., 2005, էջ 164:
Бауман З. Индивидуализированное общество, М., 2005, էջ 118:
Назаретян А.П., Антропология насилия и культура самоорганизации., М., 2008, էջ 13-14:
Фромм Э. , Здоровое общество, 2011, էջ. 397:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.