Հայաստանյան գովազդաշուկան մեդիահոգեբանության առանցքում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.062Keywords:
գովազդ ներազդում, փրայմ-թայմ ձայնի ազդեցություն, հայտնի անձինք, խաղադրույքի ռիսկեր արժեքաստեղծ գործոններ թաքնված գովազդ գենդերային կարծրատիպեր ՆԼԾ հնարանքներAbstract
Այժմ, երբ շուկայում առկա է լայն ընտրանի, ապրանքի առաջխաղացման հարցում գովազդը լավագույն լուծումն է: Ազդեցիկ գովազդ ստեղծելու համար օգտագործվում են զանազան հոգեբանական հնարանքներ, ինչպիսիք են ապրանքի` որպես բրենդի ճանաչումը, գունային մարտավարությունը, շրջանառության հաճախականությունը, թիրախային խմբի ընտրությունը, դիպուկ և տեղին կարգախոսի գործածումը, այլընտրանքային մեթոդների կիրառումը և այլն: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքի նպատակը գովազդի տարանջատ քննությունն է՝ անհատի և նրա արժեհամակարգի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:
Մեր օրերում մեդիան, որը լի է բազմաժանր տեղեկատվությամբ, մեր ենթագիտակցություն է ներմուծում գաղափարներ ու արժեքներ, որոնց առջև մեր գիտակցությունն անզոր է։ Գովազդատուները միմյանց հերթ չեն տալիս՝ ստեղծելու մոդելներ, սահմանելու կյանքի նորմեր, որոնց մենք, կամա թե ակամա, ենթարկվում ենք։ Մշտադիտարկելով հայաստանյան մեդիան՝ նկատում ենք, որ արևմտյան արժեքները մեզնում արմատավորված են, և բավականաչափ ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք կոտրել դրանք ու նորերը ստեղծել։ Հաճախ գովազդաշուկան որոշակի քաղաքականություն է վարում առանց հստակ մարտավարությունների, որտեղ գլխավոր դերում մրցակցությունն է։ Այդ պայքարում հաճախ անտեսվում են գովազդային արտադրանքի գործառութային, հոգեբանական, արժեհամակարգային, բարոյաէթիկական և օրենսդրական կողմերը:
References
Гриднер Дж., Бэндлер Р., Из лягушек в принцы, Воронеж, 1993
Мацумото Д., Психология и культура, СПб., 2002, с. 79-87
ՀՀ օրենքը վիճակախաղերի մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=75459
ՀՀ օրենքը շահումով խաղերի և խաղատների մասին, https://www.arlis.am/documentview.aspx?docid=80275Ռոսգոսստրախ արմենիա / Հենրիկ Մխիթարյանի գովազդային հոլովակը, Apr 17, 2015, https://www.youtube.com/watch?v=5GrtLGiEa4A
Factory production, Towards a new reality Evoca Bank, Nov 3, 2017, https://www.youtube.com/watch?v=U8FWDjF2mPU&feature=youtu.be&fbclid=IwAR3mZRXY5hBoz8Ue2ufnL7F1NdL1n5KxOuiZD_mrrc6e7flzNFKCNoGfpJg
TotoGaming - Ձեր խաղադրույքը, Jul 23, 2015, https://www.youtube.com/watch?v=T2pbhZTAGYo
ARARAT New Range, PernodRichardArmenia, Apr 22, 2011, https://www.youtube.com/watch?v=RWEq85DiS3s
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.