Կյանքի կազմակերպման մշակույթը որպես սերունդների փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ նախագիծ

Authors

  • Համլետ Սիմոնյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.018

Keywords:

սերունդներ, կենսաշխարհ, կյանքի կազմակերպման մշակույթ, առօրեականություն, ինստիտուտներ, ավանդույթ, անցյալ, հարկադրանք, հարմարավետություն

Abstract

Ժամանակակից աշխարհում մարդկությունն առերեսվում է բազմաթիվ սոցիոմշակութային ու քաղաքակրթական փոխակերպումների հետ, որոնք հիմնովին այլափոխում են աշխարհի ավանդական պատկերը՝ առաջադրելով առօրյա կյանքի կազմակերպման ու կանոնակարգման նոր սկզբունքներ և մեխանիզմներ, արժեքային ու աշխարհայացքային այլ առաջնահերթություններ և նախընտրություններ։ Արդյունքում ձևավորվում է սոցիոմշակութային մի նոր համատեքստ, որի շրջանակներում այլևս հնարավոր չէ ղեկավարվել նախնիների կողմից հաստատված կյանքի կազմակերպման մշակույթի սկզբունքներով ու կանոններով։ Խնդիրն այն է, որ երբեմնի ավանդապաշտական հասարակություններում համակեցության մշակույթն արմատական փոխակերպումների չէր ենթարկվում, և ամեն մի հաջորդ սերունդ ինքնակամ ենթարկվում էր առօրյա կյանքի կանոնակարգման մշակութային այդ ինստիտուտի պահանջներին ու պարտադրանքներին։ Բայց «արագ ժամանակների» մեր աշխարհում իրավիճակն էապես փոխվել է։

Հետարդիականության սոցիոմշակութային համատեքստը անընդհատ խմբագրվում ու վերախմբագրվում է, և անգամ մեկ սերնդի կյանքում այնպիսի արմատական փոփոխություններ են կատարվում, կյանքի համգամանքներն այնքան մարտահրավերներ ու փակուղիներ են հարուցում, որոնց լուծման ձևն ու եղանակը նախորդ սերունդների կյանքի կազմակերպման մշակույթում պարզապես նախատեսված չէին։

Ելնելով այս իրողությունից՝ հոդվածում կյանքի կազմակերպման ու կանոնակարգման մշակույթը ներկայացվում է իբրև սերունդների փոխհարաբերությունները սահմանող ու կարգավորող ինստիտուցիոնալ համակարգ, իբրև էմպիրիկ գաղափարախոսություն, որի արդիականացման խնդիրն ունի գիտական ու գործնական մեծ կարևորություն։

Author Biography

Համլետ Սիմոնյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի ասպիրանտ

References

Шюц А., Избранное: Мир, светящийся смыслом / Пер. с нем. и англ. — «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), М., 2004, էջ 402-403

Է․ Հարությունյան, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ․ Հիմունքների բացահայտման պարադոքսը // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (39), 2022, էջ 3-7

Մ․ Դեմիրճյան, Համայնքային կյանքի մշակույթը ազգային ինքնության համատեքստում // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 1 (37), 2022, էջ 29

Бергер П., Лукман Т., Социальное конструирование реальности. Трактат по социологии знания, «Медиум», М., 1995, էջ 89-92

Бергер П., Лукман Т., Социальное конструирование реальности. Трактат по социологии знания, էջ 103

Норт Д., Институты, институциональные изменения и функционирование экономики, «НАЧАЛА», М., 1997, էջ 17

Է․ Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները․ Ինքնության ճգնաժամ, ԵՊՀ հրատ․, Եր․, 2023, էջ 58-63

Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, Natural History Press, New York, 1970, p. 1

Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, էջ 15-22

Норт Д., Институты, институциональные изменения и функционирование экономики, էջ 18

Аузан А․, Экономика всего. Как институты определяют нашу жизнь, «Манн, Иванов и Фербер», М․, 2017, էջ 29-43

Arendt H., Between Past and Future: Six Exercises in Political Thought, The Viking Press, New York, 1961, էջ 26

North D., Institutions, The Journal of Economic Perspectives, Vol. 5, No. 1 (Winter, 1991), էջ 97

Է․ Հարությունյան, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ․ Հիմունքների բացահայտման պարադոքսը, էջ 4

Лотман Ю. М., Внутри мыслящих миров. Человек-текст-семиосфера-история, «Языки русской культуры», М., 1996, էջ 175

Է․ Հարությունյան, Հայկական շարունակականություն․ Գործառնության հուսալիության հիմնահարցը // «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (115), 2005, էջ 3

Downloads

Published

2023-04-05

How to Cite

Սիմոնյան Հ. (2023). Կյանքի կազմակերպման մշակույթը որպես սերունդների փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ նախագիծ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(1 (43), 18–28. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.018

Issue

Section

PHILOSOPHY