Ստատուսների տեսությունը անտիկ հռետորիկայում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.029Keywords:
հռետորիկա, հռետորիկայի տեսակներ, վիճահարույց հարց, ելույթի ստրատեգիա, ստատուսներ, լոկուսներ, արտատրամաբանական փաստարկ, սահմանում և գնահատական, բացարկAbstract
Մարդկության հոգևոր մշակույթի զարգացման գործընթացում փիլիսոփայության նշանակալի դերը դրսևորվում է ոչ միայն գիտելիքների ավելի քան ստվար ծավալով, այլև ընդհանրապես գիտելիքի ձևավորման, հիմնավորման և արժևորման իր մեթոդաբանությամբ: Որքան էլ մեր միտքը սկզբունքորեն հակված է օբյեկտիվության և ճշգրտության, կենդանի կյանքը, առավել ևս մարդկային իրողությունները, եղել ու մնում են տարամետ մեկնաբանությունների, հաճախ համարժեք, բայց և միմյանց հակասող պատկերացումների ծիրում: Եվ դրա ,,մեղավորը,, ոչ թե մեր մտքի թերացումն է կամ անհետևողականությունը, այլ ցանկացած երևույթի հնարավոր նկարագրությունների անսպառելությունը` աշխարհի համընդհանուր իրողությունների հետ համադրություններում: Այսօրինակ հանգամանքը դժվար, եթե չասենք` անհնարին է դարձնում հատկապես մարդկային կյանքի երևույթների, դեպքերի ու իրադարձությունների ունիվերսալ սահմանումն ու գնահատականը: Ճշմարտության և մոլորության, բարու և չարի, օգտակարի և վնասակարի, արդարի և անարդարի, ընդունելիի և մերժելիի, լավի և վատի… զատման, տարանջատման միանշանակ չափանիշի հարցը այսօր էլ փիլիսոփայական բուռն բանավեճերի օրակարգում է և խնդիր` հասարակական կյանքի, սոցիալական գործընթացների կազմակերպման պրակտիկայում:
Նման խնդիրների համակարգման և մեկնության առաքելությամբ դեռևս անտիկ մշակույթում կյանքի կոչվեց հռետորիկան իբրև բանավեճի, փաստարկման եղանակով ընդհանուր եզրահանգման, համոզման հասնելու պրակտիկ մեթոդաբանություն, աշխարհայացքային հարցերին փիլիսոփայական հիմնավորմամբ լուծումներ առաջադրելու հնարավորություն: Այդ առաջադրումներում, մշտապես իրենց արդիականությամբ առանձնանում են ստատուսների և լոկուսների մասին տեսությունները, որոնք այսօր էլ երբեմն մշակված, բայց ավելի հաճախ՝ տարերայնորեն մեծապես գործառվում են մասնավորապես դատական և քաղաքական գործընթացներում, կենդանի ելույթներում, քնննարկումներում ու դեբատներում: Առավել ևս` երդվյալ ատենակալներով դատարանների ներդրման մեր հեռանկարում և քաղաքական դաշտի դեմոկրատացման մեր իրականությունում ավելի քան կարևոր է թվում ընդհանրապոս հռետորիկայի և հոդվածում առանձնապես ներկայացված տեսությունների լուսաբանումն ու իմացությունը՝ նշված ոլորտներում գործունեություն իրականացնողների համար
References
Аристотель. Риторика. В кн. «Античные риторики». Изд. «Московского университета». Москва, 1978 г., էջ 21:
Վարդումյան Ա. Ս., Փիլիսոփայություն փիլիսոփայական փաստարկում հռետորիկա, «Բանբեր Երևանի համալսարանի», Հասարակական գիտություններ, Երևան, 2013 թ., էջ 11-12:
Մելքոնյան Մ. Գ., Հրեղեն խոսքի ուժը, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1979 թ., էջ 11: Պողոսյան Պ. Մ., Հռետորական արվեստի մասին, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1994 թ., էջ 13: Վարդումյան Ա. Ս., Հռետորիկա. Արվեստ թե գիտություն, «Սիոն», Երուսաղեմ, 2002 թ., նո. 1-2-3, էջ 61:
Միրզոյան Վ., Ճարտասանություն, չորրորդ հրատարակություն, «Իրավունք» հրատարակչություն, Երևան, 2010 թ., էջ 56: Марк Туллий Цицерон. Три трактата об ораторском искусстве. изд. «Наука». Москва, 1972 г., էջ 5:
Վարդումյան Ա. Ս., Ճշմարտության պրոբլեմը հռետորության մեջ, «Գիտական աշխատությունների ժողովածու», Երևան, «Մանկավարժ», 1998 թ., էջ 196:
Վարդումյան Ա. Ս. Հռետորիկա շատերի և յուրաքանչյուրի համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2019 թ., էջ 139-142:
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 33:
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 29:
Шакаряан. Г. Г. Проблемы детерминации и функционирования философкого знания. изд. «Ереванского университета», Ереван, 1982 г., էջ 74: «The Works of Thomas Reid D.D.». Now Fully Collected With Selections From His Unpublished Letters, v. 1, Seventh Edition, Edinburgh, 1872, էջ 470:
Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց, չորրորդ հրատարակություն, «Երևանի համալսարան», 1987 թ., էջ 415:¬
Гаспаров М. Л. Античная риторика как система. В кн. «Античная поэтика». изд. «Наука». Москва, 1991 г., էջ 30-31:
Հովհաննիսյան Ս. Հ. Փաստարկման արտատրամաբանական տարրերը, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1997 թ., էջ 4: Շաքարյան Հր. Գ., Փաստարկման էթիկական արժեքային տեսանկյուննե¬րը, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 1996 թ., Նո. 2, էջ 8: Брутян Г. А. Аргументация. Ереван, 1984 г.: «How I see Philosophy» (Waismann F.). In «Logical Positivism». (ed. By Ayer A. J.). New York. 1966. էջ 350 – 351: Perelman Ch and L. Olbrechts-Tyteca. The New Rhetoric. A Treatise on Argumentation. Unniversity of Notre Press. 1971, էջ 11:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.