Հայկ Ասատրյանի գաղափարախոսության փիլիսոփայական հիմքերը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.005Keywords:
Հայկ Ասատրյան, Գարեգին Նժդեհ, ցեղակրոնություն, տարոնականություն, փիլիսոփայություն, ազգայնական գաղափարախոսություն, էթնիկական հանրույթներ, ազգային ոգիAbstract
XX առաջին կեսի հայ փիլիսոփայության նշանավոր դեմքերից է փիլիսոփա, ազգային գործիչ, Տարոնականություն շարժման համահիմնադիր Հայկ Ասատրյանը (1900-1956), որը փիլիսոփայությունը գերազանցապես ծառայեցնում է իր ազգայնական գաղափարախոսության հիմնավորմանը։ Հոդվածում առանձնացվում են Հ․ Ասատրյանի գաղափարախոսության հիմքում ընկած հետևյալ տեսական-փիլիսոփայական դրույթները՝ ա/ հայոց ազգի անցյալին, ներկային ու ապագային աղերսվող կենսական հարցերը նա դիտարկում է ցեղագիտության պրիմորդիալիստական տեսության սոցիալ-կենսաբանական ուղղության ոսպնյակով, բ/ նա կենսաբանականացնում է նաև ճանաչողական գործընթացը՝ այն դիտելով որպես կենսաբանական երևույթ, միջավայրին հարմարվելու մեխանիզմ, իսկ ճշմարտությունը դիտում է որպես հաջողության հասնելու գործիք, գ/ Հակառակվելով էթնիկական հանրույթների պատմական զարգացման գիտական համարվող ըմբռնմանը, նա ստեղծում է ցեղի մասին առասպելական մի պատկերացում, որում ցեղն է համարվում «ազգութեան եւ ժողովրդի գոյութեան նախապատճառը եւ հիմքը», իսկ ցեղային բնության ձևավորման գործում բացարձակացնում է ոչ միայն ժառանգական տվյալները, այլև բնական միջավայրի դերը, դ/ ընդունում է առասպելական «ազգային ոգու» գոյությունը, որը փոխանցվում է ժառանգաբար «արյան» միջոցով, և որի մեջ գործում է Աստծո կամքը, ե/ պատմաիմաստասիրական նյութի հիման վրա վերլուծելով հայոց պատմական ընթացքը և հայոց հոգեբարոյական նկարագիրը՝ նա հայոց ձախողումների և ողբերգությունների հիմնական պատճառ է համարում սուբյեկտիվ գործոնները։ Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար նա առաջարկում է ազգայնական գաղափարախոսության միջոցով սրբագրել ինքնութենական թերիները և վերափոխել ազգի «վատասերված» բնությունը։ Եթե վերանանք Հ․ Ասատրյանի ցեղի, ոգու մասին ժամանակավրեպ ու առասպելախառն պատկերացումներից, կարող ենք ասել, որ այսօր էլ արդիական է մնում նրա բազում գաղափարներ և հետևյալ հորդորը՝ արդի մարտահրավերներին դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու և հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համախմբվել համազգային նպատակի շուրջ և հենվել ազգային արժեքների վրա։
References
Ասատրյան Հ․, Հատընտիր, Եր․, 2004, էջ 74։
Գևորգյան Հ․ Ա․, Փիլիսոփայություն. Պատմություն. Մշակույթ, Եր․, 2005, էջ 510-511։
Լալայան Մ․, Տարոնական շարժումը։ Հայկ Ասատրյան, Եր․, 2002; նույնի՝ Ցեղակրոն և տարոնական շարժումները, Եր․, 2011։
Սարգսյան Ա․Ա․Աշխարհիմաստութիւնն իբրեւ հայոց ինքնութեան ուսումնասիրման եւ կառուցարկման գործօն (Հայկ Ասատրյանի օրինակով), «Էջմիածին», 2018, թիվ Է, էջ 121-135;
Քաջութիւնն ու պատուասիրութիւնը, ասպետական բնազդներն ու հիւրասիրութիւնը միաժամանակ թէ՛ գերմանացիների եւ թէ՛ թուրքերի առաքինութիւնն են կազմում» («Թուրքերը թուրքերի մասին» /կազմող Պետոյան Ս․Հ․, Եր․, 2011, էջ 183)։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.