Ինքնասպանությունների և ինքնասպանության վարքագծի դրսևորման հիմնախնդիրը ժամանակակից Ադրբեջանում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2016.7.2.062Keywords:
Ադրբեջան, ինքնասպանություն, աուտոագրեսիա, ինքնահրկիզումAbstract
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամեն տարի ավելի քան 800 000 մարդ ինքնասպանություն է գործում, իսկ ինքնասպանության փորձ կատարողների թիվը շատ ավելի մեծ է: Այս հոդվածում դիտարկվում են ինքնասպանության վարքագծի հոգեբանական հիմքերը և վերջին ժամանակներս դրա ակտիվ դրսևորման պատճառներն Ադրբեջանում: Բնակչության շրջանում կտրուկ աճել են նյարդային հիվանդությունների, խանգարումների, դեպրեսիաների դեպքերը: Ավելացել է նաև տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող քաղաքացիների ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը: Նկատվում է ինքնահրկիզման՝ որպես օրըստօրե ավելացող ինքնասպանությունների համար նախընտրելի մեթոդի դիմելու միտում: Սոցիալական պայմանները և հոգեբանական խնդիրները ինքնասպանության դիմելու հիմնական պատճառներից են, որոնք պայմանավորված են արյունալի սպանություններով և աուտոագրեսիվ վարքագծի աճով: Այս ամենը դրսևորվում է հասարակության ներսում ագրեսիվ վարքով:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.