Արարողության հոգեդինամիկ մեկնաբանությունը կպչուն վիճակների նևրոզի կառուցվածքում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2016.7.2.071Keywords:
կպչուն վարք, հակազդման մեխանիզմ, կոմպուլսիվ գործողություն, արարողություն, օբսեսիվ-կոմպուլսիվ նևրոզAbstract
Ինչպես հայտնի է, հոգեվերլուծության, ինչպես նաև անալիտիկ հոգեբանության մեջ արարողակարգը դիտվում է որպես ախտանիշ, կրկնվող գործողություններ կամ վարքի առանձին ձևեր, որոնք պարունակում են թերապևտիկ թաքնված գործառույթ: Հոգեվերլուծությունը արարողությունը համարում է նաև անձի սեռական կամ ագրեսիվ ակտիվության փոխարինում: Հոգեվերլուծությունը առանձնացնում է որոշակի չափանիշ, համաձայն որի՝ արարողությունը կպչուն է դառնում այն դեպքերում, երբ դրա իրականացման անհնարինությունը անձի մեջ ձևավորում է տագնապի, վախի զգացում ինչ-որ ողբերգական դեպքի սպասումից: Այդ տարանջատման չափանիշը զրկված է առարկայականությունից՝ չնայած դա բացահայտ է: Տագնապի զգացումը չի վերանում, քանի դեռ արարողությունը չի ավարտվել. այսպիսին է արարողության տարանջատման չափանիշը նորմայում նևրոտիկ արարողությունից:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.