Պրոյեկտիվ մեթոդների կիրառման տեսական նախադրյալները փորձարարական հետազոտություններում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2017.8.1.042Keywords:
մեթոդ, պրոյեկցիա, ազդակ, վալիդություն (վավերականություն), հոգեախտորոշում, անձAbstract
Ներկայումս, ինչպես նախկինում, հարցեր են առաջանում «պրոյեկտիվ հոգեբանության» տեսական հիմքերի՝ նրա մեթոդաբանական և հայեցակարգային սկզբունքների վերաբերյալ: Սույն հոդվածում դիտարկվում են պրոյեկտիվ մեթոդների դասակարգման սկզբունքների, դրանց առավելությունների և թերությունների, ինչպես նաև մեկնաբանման և այլ մեթոդների հետ համադրման ժամանակակից չափանիշների հիմնախնդիրները: Հիմնական ենթադրությունները այն մասին են, որ փորձարարական հետազոտությունների գործընթացում պրոյեկտիվ մեթոդները նպատակահարմար չէ կիրառել հոգեչափական ստանդարտիզացված մեթոդներից առանձին, սակայն նրանց պահանջարկը պայմանավորված է հոգեախտորոշիչ արժեքով, այսինքն՝ անձի անգիտակցական կաղապարների լիարժեք նկարագրման և բացահայտման առավել ամբողջական հնարավորությամբ:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.