Արդի հասարակության սոցիալական գործընթացներն ու արժեքային կողմնորոշիչները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2018.9.2.028Keywords:
ռիսկի հասարակություն, անհատականացում, միջանձնային մենակություն, մարդաբանական ցնցում, էկզիստենցիալ ճգնաժամ, հեռականություն, ինքնարտահայտման արժեքներ, բանական էգոիզմAbstract
Արդի տեղեկատվական-տեխնոլոգիական փոփոխությունների արագացող տեմպերը խիստ արդիական են դարձրել սոցիալ-հոգեբանական հարմարման խնդիրը: Մարդը հայտնվել է ապակենտրոնացված, հարափոփոխ աշխարհում, որի դինամիկան մի կողմից վտանգավոր է, մյուս կողմից՝ գրավիչ: Այս պարագայում սեփական «շանս»-ի իրացումը հնարավոր է միայն բացառիկ ճկունություն և մոբիլություն դրսևորելու դեպքում, ինչը ենթադրում է, որ ժամանակակից մարդը պետք է վերաիմաստավորի նաև իր արժեքային կողմնորոշումները: Պատահական չէ, որ ժամանակակից մարդու ինքնաներկայացման և ինքնակողմնորոշման պահանջը նրան մի կողմից մղում է ստեղծագործության ու նորարարության, մյուս կողմից՝ հոգատարության և համամասնակցության համատեքստում հնարավորություն է տալիս հաստատելու բանական էգոիզմի համակարգը՝ որոշ չափով հաղթահարելով գոյության և պիտոյականության կապը:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.