Ashkhen Jrbashyan, Theory of Literature and Aesthetics
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.153Abstract
Գրականության տեսաբան և գրականագետ Աշխեն Ջրբաշյանը ընթերցողի սեղանին է դրել «Գրականության տեսություն և գեղագիտություն» դասագիրքը, որը ներկայացնում է գրականության և գեղագիտության ընդհանուր հասկացությունների և խնդիրների փոխառնչությունները, գրականության տեղը արվեստի տեսակների շարքում, նմանություններն ու տարբերությունները մյուս արվեստներից և այլ հարցեր։ Դասագիրքը ոլորտի և առարկայի նկատմամբ երկարատև, հետևողական և խորը ուսումնասիրության արգասիք է, որը հեղինակը ստեղծել է ուսանող ընթերցողների աշխատանքը հեշտացնելու նպատակով, հետևաբար՝ ենթադրում է նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը:
Դասագրքի առաջնային նպատակը ընթերցողին տեսական գիտելիքներ հաղորդելն է և գեղագիտական ճանաչողության կատարելագործումը, որը հասանելի է ընկալման կանխորոշված վերաբերմունքից դեպի ազատություն ընթացքի մեջ կամ շարժման նշանի ներքո: Այն միաժամանակ ենթադրում է գեղագիտական կարգերի մեկնաբանման գործընթաց գրքում բացվող և համատեքստն ամբողջացնող խնդիրների միջոցով:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Bulletin of Yerevan University
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.