Աշխեն Ջրբաշյան, Գրականության տեսություն և գեղագիտություն

Authors

  • Նաիրա Համբարձումյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.153

Abstract

Գրականության տեսաբան և գրականագետ Աշխեն Ջրբաշյանը ընթերցողի սեղանին է դրել «Գրականության տեսություն և գեղագիտություն» դասագիրքը, որը ներկայացնում է գրականության և գեղագիտության ընդհանուր հասկացությունների և խնդիրների փոխառնչությունները, գրականության տեղը արվեստի տեսակների շարքում, նմանություններն ու տարբերությունները մյուս արվեստներից և այլ հարցեր։ Դասագիրքը ոլորտի և առարկայի նկատմամբ երկարատև, հետևողական և խորը ուսումնասիրության արգասիք է, որը հեղինակը ստեղծել է ուսանող ընթերցողների աշխատանքը հեշտացնելու նպատակով, հետևաբար՝ ենթադրում է նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը:

Դասագրքի առաջնային նպատակը ընթերցողին տեսական գիտելիքներ հաղորդելն է և գեղագիտական ճանաչողության կատարելագործումը, որը հասանելի է ընկալման կանխորոշված ​​վերաբերմունքից դեպի ազատություն ընթացքի մեջ կամ շարժման նշանի ներքո: Այն միաժամանակ ենթադրում է գեղագիտական կարգերի մեկնաբանման գործընթաց գրքում բացվող և համատեքստն ամբողջացնող խնդիրների միջոցով:

Author Biography

Նաիրա Համբարձումյան, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դոցենտ

Downloads

Published

2024-11-11

How to Cite

Համբարձումյան Ն. (2024). Աշխեն Ջրբաշյան, Գրականության տեսություն և գեղագիտություն. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(3 (45), 153–156. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.3.153

Issue

Section

ԳՐՔԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ