Գրական ազդեցությունների և կապերի խնդիրները Էդ. Ջրμաշյանի աշխատություններում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2014.5.032Keywords:
ակադեմիկոս Ջրբաշյան, գրական կապեր, բազմակողմանի մոտեցում, թարգմանություններ, տաղաչափություն, զգալի ներդրումAbstract
Հոդվածում լուսաբանված և արժևորված են ակադ. Էդ. Ջրբաշյանի այն աշխատությունները, որոնցում քննվում են հայ գրականության հարցերը գրական ազդեցությունների և կապերի համատեքստում: Այդ հարցերը միշտ եղել են գիտնականի սևեռուն ուշադրության կենտրոնում: Նշված խնդիրներին նվիրված բազմաթիվ գործեից առանձնացված և վերլուծված են մի քանի հոդվածներ, ինչպես նաև «Պուշկինը և հայ բանաստեղծները» մենագրությունը: Էդ Ջրբաշյանի աշխատանքները թե՛ ամենատարբեր խնդիրների հարցադրումով, թե՛ փաստական հարուստ նյութի հիման վրա դրանց բազմակողմանի բացահայտումներով, թե՛ եզրակացությունների հիմնավորությամբ ակնհայտորեն վկայում են հայ գրականագիտության մեջ գրական կապերի և ազդեցությունների ուսումնասիրման ասպարեզում գիտնականի ներդրած ծանրակշիռ ավանդի մասին:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.