Ձևաբանական նշումները արդի հայերենի ուղղագրական, բացատրական բառարաններում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.015Keywords:
քերականական բառարան, ձևաբանական նշումներ, անհամապատասխանություններ, պակասավոր բայեր, բացատրական բառարան, արդի արևելահայերենի ձևաբանական նորմAbstract
Ի տարբերություն տեսական աշխատությունների հարուստ բազմազանության՝ մեզանում չի գործել ձևաբանության գործնական, մասնավորապես բառարանային ամրագրման եղանակը: Մինչ այսօր մենք չունենք հայերենի քերականական բառարան։
Հաշվի առնելով խնդրի արդի վիճակը՝ նախատեսվում է կազմել և հրատարակել այդպիսի առանձնահատուկ մի աշխատանք՝ «Արդի արևելահայերենի ուսումնական քերականական բառարան»:
Անշուշտ, հայ բառարանագրությունն ունի դարավոր ավանդույթներ. լեզվամշակութային անգնահատելի արժեք ունեն 19-20-րդ դդ. հրատարակված այնպիսի հանրագիտական ու լեզվաբանական բառարաններ, ինչպիսիք են Մխիթարյան հայրերի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»-ն, Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ը և «Հայոց անձնանունների բառարան»-ը, Հ. Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարան»-ը, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ը՝ 4 հատորով, Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը, Ա. Սուքիասյանի, Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան»-ը, Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ը և այլն:
Ներկայումս էլ բառարանագրական ուղղությունները կրկին բազմազան են՝ բացատրական, ուղղագրական, բառակազմական, դարձվածաբանական, հոմանիշների, նորաբանությունների, օտար բառերի, դրանց համարժեքների, բարբառների, հապավումների:
Սրանք, սակայն, գերազանցապես բառագիտական բնույթի են և տալիս են բառային կազմի իմացաբանական նկարագրություն: Այսպիսի բառարանները ունենալու են իրենց արդյունավետ շարունակությունը։ Այսուհանդերձ, լեզվաբանական բառարանները ունեն նաև այլ առաքելություններ, որոնցից մեկն էլ գրական լեզվի քերականության, մասնավորապես ձևաբանության բառարանային նկարագրությունն է: Համենայն դեպս, դեռևս 1950-ականներից այդպիսիք կազմվել են անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի համար, մինչդեռ մեզանում քերականական խիստ մասնավոր ցուցումները առայժմ տեղ են գտել բացատրական, ուղղագրական բառարաններում: Հույս ունենք, որ կազմվելիք բառարանը պիտի լրացնի այս բացը:
References
Ստ. Պալասանյան, Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, Քերականութիւն մայրենի լեզուի հայոց, Թիֆլիս, 1874,
Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների, Եր․, 1955-1971,
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965, Գ. Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր., 1955,
Հ. Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն», Եր., 1953, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Եր., 1980,
Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության հիմունքները, Եր., 1974, Մ. Ասատրյան, Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր, 3 հ., Եր., 1970-77, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Եր., 1983,
Ա. Մարգարյան, Հայերենի հոլովները, Եր., 2000, Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն, Եր., 2004,
Լ. Խաչատրյան, Բառակազմական և ձևաբանական կաղապարները ժամանակակից հայերենում, Եր., 2014,
Ստ. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Եր., 1944, էջ ԺԷ,
«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», Եր., 1969, էջ VIII,
Հ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղա¬խոսական, տերմինաբանական բա¬ռարան, Եր., 1973, էջ IX:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.