Հայերենի ձևաբանական տիպաբանության հարցի շուրջ

Authors

  • Լալիկ Խաչատրյան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.035

Keywords:

հին հայերեն, ժամանակակից հայերեն, ձևաբանական տիպ, տիպաբանական բնութագիր, կցականություն, թեքականություն, վերլուծական տիպ, համադրական տիպ, վերլուծական-մասնիկավոր տիպ

Abstract

Մասնագիտական գրականության մեջ հայերենի զարգացման գրաբար և արդի հայերեն գոյավիճակները տիպաբանորեն ավանդաբար բնութագրվել է այնպիսի գծերով, որոնք ժամանակակից մեթոդաբանության տեսանկյունից վերանայման կարիք են զգում։ Ելնելով հայերենի երկու գոյավիճակներում քերականական իմաստների արտահայտման լեզվական միջոցների բնույթից և դրանց գործադրման հաճախականությունից՝ մենք սույն հոդվածում առաջարկում ենք հայերենի երկու կտրվածքների տիպաբանական այլ բաժանում։

Ըստ մեր առաջարկած մոտեցման՝ հին հայերենի զարգացման երկու կտրվածքների (գրաբարի և արդի հայերենի) ձևաբանական տիպերը որոշելու կամ բնութագրելու համար պետք է նկատի ունենալ բառաձևերի արտահայտության և բովանդակության պլանների հարաբերակցության սկզբունքը` քերականական իմաստներ արտահայտելու տեսակետից։ Ըստ այդմ, կարող ենք ասել, որ հին հայերենը տիպաբանորեն կցական կառուցատիպի լեզու է՝ զուգակցված թեքականությամբ, իսկ ժամանակակից հայերենը կցական կառուցատիպի լեզու է` զուգակցված վերլուծական-մասնիկավոր տիպով։

Author Biography

Լալիկ Խաչատրյան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ

References

Հ. Պետրոսյան, Ս. Գալստյան, Թ. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Եր., 1975, էջ 161։

Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987 էջ 268։

Լ. Խաչատրան, Գ. Թոսունյան, Գրաբարի դասագիրք, Եր., 2004, էջ 38, 250 - 275։

Ս. Ավետյան, Որքան´ով է թեքական կամ կցական դասական հայերենի անվանական հոլվումը, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», 2020, N 1 (31), էջ 24-39։

Ա. Սարգսյան, Դասական գրաբարի տիպաբանական բնութագիրը, Եր., 1975։

Ա. Ղարիբյան, Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն, Եր., 1937, էջ 115։

Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Եր., 1967, էջ 113։

Г. Джаукян, Общее и армянское языкознание, Ереван, 1978, с. 94.

Էդ. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Եր., 1987, էջ 470։

Downloads

Published

2022-12-23

How to Cite

Խաչատրյան Լ. (2022). Հայերենի ձևաբանական տիպաբանության հարցի շուրջ. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 2, 35–44. https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.035